Հայաստանի համայնքներ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համայնք
Հայաստանի համայնքներ, տեղական ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ Հայաստանում։ Համայնքները ընդգրկում են մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։ Հայաստանի բոլոր բնակավայրերն առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ ընդգրկված են համայնքների մեջ։ Երևան և Գյումրի քաղաքները նույնպես համայնք են։ Հայաստանում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Հայաստանի Uահմանադրությամբ, որի 9-րդ գլխի 179-190 հոդվածներն ուղղակիորեն սահմանում են տեղական ինքնակառավարման հարցերը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի oրենքով, որը հիմնվում է Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիայի վրա, այլ oրենքներով և իրավական ակտերով[1]։
Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին՝ առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը։ Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի վարչական կենտրոն համարվում է առավել բնակչություն ունեցող բնակավայրը։ Կան նաև բացառություններ, օրինակ՝ Նաիրի, Անի, Արաքս և այլ համայնքներ։ Հայաստանում գոյություն ունեն նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներ (Ֆիոլետովո, Վերին Դվին, Արզնի և այլն)։
Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային հարցեր լուծելու համար ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ)՝ համայնքի ղեկավարներ և համայնքի ավագանիներ, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են 5 տարի ժամկետով՝ ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։ Համայնքի ավագանու անդամների թիվը պայմանավորված է համայնքի բնակչության թվով և կարող է կազմել 5-65 հոգի[1]։
Երբեմն հայերենում համայնք են անվանվում նաև հայկական տարբեր կազմակերպություններ (կրոնական համայնք, քաղաքային համայնք, հայկական համայնքները սփյուռքում և այլն)։ Հայկական համայնքներ կան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Իրանում, Ֆրասնիայում և այլուր։
Պատմություն
խմբագրելՀայաստանի Սահմանադրության ընդունումից հետո (1995 թվականի հուլիսի 5) Հայաստանի հանրային կառավարման համակարգում պետական կառավարմանը զուգահեռ ստեղծվեց տեղական ինքնակառավարման համակարգը[1]։ Համայնքները կազմավորվել են դեռևս 1995 թվականի դեկտեմբերին՝ ներառվելով մարզերի մեջ։ ՏԻՄ-երի առաջին ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին[1]։
Համաձայն Հայաստանի Սահմանադրության և Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի օրենքի՝ Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները։ Հայաստանը բաժանվեց թվով 10 մարզերի և 931 համայնքների։ Մայրաքաղաք Երևանին տրվեց մարզի կարգավիճակ։ Մարզերը բաժանվեցին քաղաքային և գյուղական համայնքների, իսկ Երևանը՝ թաղային համայնքների[1]։ Ի սկզբանե Հայաստանում գոյություն ունեցող 931 համայնքից 871-ը գյուղական էին (1999 թվականի տվյալներով)։ Համայնքները իրենց գոյության ընթացքում պարբերաբար խոշորացվել են։
2015-2022 թթ․ Հայաստանի Ազգային ժողովը իրականացրել է բարեփոխումներ, որոնց նպատակն էր համայնքների օպտիմիզացումը։ Բարեփոխումները անցել են 6 փուլերով․ 2015 թվականին՝ 1-ին փուլ (915-ից 896), 2016 թվականին՝ 2-րդ փուլ (896-ից 793), 2017 թվականին՝ 3-րդ փուլ (793-ից 502), 2020 թվականին՝ 4-րդ փուլ (502-ից 483), 2021 թվականին՝ 5-րդ փուլ (483-ից 79), 2022 թվականին՝ 6-րդ փուլ (79-ից 71)։ Ամենածավալուն գործընթացն իրականացվել է 2021 թվականին, երբ 441 համայնք միավորվել է՝ ստեղծելով 36 նոր վարչատարածքային միավոր[1][2]։
Այժմ Հայաստանում գործում է թվով 71 համայնք[2]։ Դրանք բաշխված են 10 մարզերի միջև։ Նրանք ձևավորված են կա՛մ բնակավայրերի համախմբմամբ, կա՛մ ազգային կազմով։ Որոշ համայնքներ Հայաստանում կրկնօրինակում են նախկին ՀԽՍՀ շրջանների զբաղեցրած տարածքները։ Այդպիսին է Կոտայքի մարզի Նաիրի համայնքը, որը ձևավորվել է նախկին Նաիրի շրջանի հիման վրա։
Ձևավորում
խմբագրելՆերկա օրենսդրության համաձայն՝ ՀՀ համայնքները բաժանվում են երկու հիմնական տեսակների՝ խոշորացված և ոչ խոշորացված։ Խոշորացման չեն ենթարկվել միայն խոշոր բնակավայրերը՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, ինչպես նաև ազգային փոքրամասնությամբ բնակեցված որոշ գյուղեր՝ Արզնի, Վերին Դվին, Ֆերիկ, Ֆիոլետովո, Շամիրամ։ Մնացած բոլոր համայնքները խոշորացված են։ Գոյություն ունեն նաև խոշորացված ազգային փոքրամասնության համայնքներ՝ Ալագյազ, Արևուտ, Լերմոնտովո, Մեծաձոր։
Խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարումը իրականացվում է ավագանու կողմից։ Հինգ տարի ժամկետով, համամասնական ընտրակարգով ընտրված ավագանին նշանակում է պատգամավորներից մեկին համայնքի ղեկավար։ Ավագանին կարող է անվստահություն հայտնել համայնքապետին (օրինակ՝ Ալավերդու համայնքապետի ինպիչմենթը 2022 թ-ին[3])։ Այդ դեպքում պետք է առաջադրվի նոր թեկնածու։ Ավագանին կլուծարվի, եթե այն ընդունակ չէ ընտրելու համայնքի ղեկավար։ Դրանից հետո տեղի են ունենում արտահերթ ընտրություններ։
Նման կերպով է ձևավորվում համայնքապետարանը չխոշորացված քաղաք-համայնքներում։ Երևանի, Գյումրու և Վանաձորի քաղաքապետներին ընտրում է ավագանին այնպես, ինչպես խոշորացված համայնքների դեպքում։
Ձևավորման այլ ուղի ունեն ազգային փոքրամասնություն ներկայացնող խոշորացված և ոչ խոշորացված համայնքները։ Դրանք ինն են՝ Լերմոնտովո, Ֆիոլետովո, Ալագյազ, Մեծաձոր, Շամիրամ, Արևուտ, Ֆերիկ, Արզնի, Վերին Դվին։ Այս համայնքներում ավագանին ընտրվում է մեծամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարը ոչ թե ավագանու կողմից նշանակովի պաշտոն է, այլ ընտրվում է առանձին ընտրություններով։
Համայնքների մեծամասնությունում ավագանու համամասնական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2021-2022 թթ․։ Ընտրությունների արդյունքում համայնքների մեծամասնությունում իշխանությունը ստանձնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Իշխանության խմբակցությունները մեծամասնություն են կազմում ՀՀ 39 համայնքներում։ Երկուական համայնքում իշխանությունը ստանձնել է Բարգավաճ Հայաստան (Եղեգնաձոր, Աբովյան) և Շանթ (Տաթև, Կապան) կուսակցությունները։ Մնացած համայքները բաշխված են այլ քաղաքական ուժերի միջև՝ մեկական ձևով։ Որոշ համայնքներում ձևավորվել են տեղական դաշինքներ, որոնցից շատերը կրում են ընտրական ցուցակի առաջին թիվը զբաղեցնող անձի անունը, օրինակ՝ Գուրգեն Մարտիրոսյան դաշինքը (Արդարություն և Քաղաքացու որոշում) Գավառում, Առուշ Առուշանյան դաշինքը (Ազգային օրակարգ, Վերածնվող Հայաստան) Գորիսում և այլն։ Հետաքրքիր տաղտկալիությամբ էին անցել ընտրությունները Ճամբարակ համայնքում, որտեղ գրանցվել էր ընդհամենը մեկ թեկնածու՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը[4]։ Վերջինս էլ զբաղեցրեց բոլոր մանդատները ավագանիում և համայնքապետի պաշտոնը[5]։
Արագածոտնի մարզ
խմբագրելԱրագածոտնի մարզում գործում է թվով 8 համայնք։ Դրանք են՝ Աշտարակ, Ապարան, Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին, Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ։ Շամիրամ համայնքը համարվում է ազգային փոքրամասնությամբ բնակեցված համայնք։ Շամիրամ գյուղում ապրում են եզդիներ և հայեր։
Արարատի մարզ
խմբագրելԱրարատի մարզում գոյություն ունի 5 համայնք՝ Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի, Վերին Դվին։ Վերջինս բնակեցված է ասորիներով։
Արմավիրի մարզ
խմբագրելԱրմավիրի մարզում համայնքների միավորումից հետո ձևավորվեց 8 համայնք՝ Արմավիր համայնք, Արաքս համայնք, Խոյ համայնք, Մեծամոր համայնք, Վաղարշապատ, Փարաքար համայնք, Ֆերիկ։ Վերջինս բնակեցված է եզդիներով և հայերով, ինչի պետճառով չի մտնում Խոյ համայնքի կազմի մեջ և առանձին համայնք է։
Գեղարքունիքի մարզ
խմբագրելՀայաստանի մակերեսով ամենամեծ մարզը՝ Գեղարքունիքի մարզը, բաժանված է 5 համայնքների։ Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքները հանդիսանում են Գեղարքունիքի համայնքները։ Մարզում ներառված էր նաև խոշորացված Գեղամասար համայնքը, որը հետագայում միացվել է Վարդենիս համայնքին։
Լոռվա մարզ
խմբագրելԼոռվա մարզը, Կոտայքի մարզի հետ զուգահեռ, ամենաշատ համայնքներ ունեցող մարզն է։ Այստեղ կա 11 համայնք՝ Ալավերդի, Գյուլագարակ, Թումանյան, Փամբակ, Լերմոնտովո, Ֆիոլետովո, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Լոռի Բերդ։
Կոտայքի մարզ
խմբագրելՀայաստանի Կոտայքի մարզում ներառված է 11 համայնք․ Աբովյան, Ակունք, Արզնի, Բյուրեղավան, Գառնի, Հրազդան, Նաիրի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Չարենցավան, Ջրվեժ։ Արզնի համայնքը բնակեցված է ասորիներով և համարվում է ազգային փոքրամասնությամբ բնակեցված համայնք։
Շիրակի մարզ
խմբագրելՇիրակի մարզի համայնքները թվով 6-ն են՝ Աշոցք, Ամասիա, Գյումրի, Ախուրյան, Անի, Արթիկ։
Սյունիքի մարզ
խմբագրելՍյունիքի մարզում գոյություն ունի 7 համայնք՝ Սիսիան, Գորիս, Տեղ, Տաթև, Կապան, Քաջարան, Մեղրի։
Վայոց ձորի մարզ
խմբագրելՎայոց ձորի մարզը բաղկացած է 5 համայնքներից՝ Արենի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Եղեգիս։
Անվանում | Զինանշան | Մակերես (կմ2) | Բնակչություն | Համայնքի կենտրոն | Բնակավայրեր | Նշումներ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|
Եղեգնաձոր համայնք | 460․92 | 20․480 | Եղեգնաձոր | Գետափ, Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն | [64] | ||
Արենի համայնք | 437.85 | 11․412 | Արենի | Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Ամաղու, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Մոզրով, Չիվա, Ռինդ | [65] | ||
Եղեգիս համայնք | 479,63 | 6․431 | Եղեգիս | Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Շատին, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ, Քարագլուխ | [66] | ||
Վայք համայնք | 610.18 | 8․896 | Վայք | Ազատեկ, Ախտա, Արին, Արտավան, Բարձրունի, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Խնձորուտ, Կապույտ, Կարմրաշեն, Հերհեր, Հորադիս, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս, Ուղեձոր, Փոռ | [67] | ||
Ջերմուկ համայնք | 505.81 | 9372 | Ջերմուկ | Գնդեվազ, Կեչուտ, Կարմրաշեն, Հերհեր | [68] |
Տավուշի մարզ
խմբագրելՏավուշի մարզը թվով ամենաքիչ համայնքներով մարզն է։ Այստեղ են գտնվում Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի և Դիլիջանի համայնքները։
Անվանում | Զինանշան | Մակերես (կմ2) | Բնակչություն | Համայնքի կենտրոն | Բնակավայրեր | Նշումներ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|
Իջևան համայնք | 941.63 | 47․337 | Իջևան | Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն | [69] | ||
Բերդ համայնք | 78․528 | 31․695 | Բերդ | Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Վերին Ծաղկավան, Մովսես, Նավուր, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ | [70] | ||
Դիլիջան համայնք | 625.25 | 26․701 | Դիլիջան | Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Հովք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ | [71] | ||
Նոյեմբերյան համայնք | 338․86 | 33․780 | Նոյեմբերյան | Այրում, Արճիս, Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դեբեդավան, Դեղձավան, Դովեղ, Զորական, Լճկաձոր, Կոթի, Կողբ, Հաղթանակ, Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջևան | [72] |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ». ՀՀ ՏԿԵՆ. Հայաստանի կառավարություն.
- ↑ 2,0 2,1 «Խոշորացման գործընթացը կարեւոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում. Վահե Ղալումյան». Հայաստանի Ազգային Ժողով.
- ↑ «Ալավերդու համայնքապետարանում կմերժեն Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությունը». Ազատություն ռադիոկայան. Դեկտեմբեր 01, 2023.
- ↑ «ՏԻՄ համամասնական». ԿԸՀ.
- ↑ «Ավագանու անդամներ». Ճամբարակի համայնքապետարան.
- ↑ «Աշտարակ համայնքի անձնագիր». Նշված չէ.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Ապարան համայնքի մասին». Ապարանի համայնքապետարան.
- ↑ «Համայնքի անձնագիր».
- ↑ «Համայնքի մասին».
- ↑ «Թալին համայնքի անձնագիր».
- ↑ «Արևուտ համայնքի մասին». Արևուտի համայնքապետարան.
- ↑ «Մեծաձորի մայանքապետարան».
- ↑ «Արտաշատ համայնքի մասին».
- ↑ «Արարատ համայնքի անձնագիր».
- ↑ «Մասիս համայնքի մասին».
- ↑ «Արարատի մարզի Վերին Դվին համայնք». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Վեդիի համայնք».
- ↑ «Արմավիրի համայնքապետարան».
- ↑ «Արմավիրի մարզի Արաքս համայնք».
- ↑ «Բաղրամյան համայնքի անձնագիր».
- ↑ «Խոյ համայնք».
- ↑ «Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մասին».
- ↑ «Էջմիածնի քաղաքապետարան».
- ↑ «Փարաքարի համայնքապետարան».
- ↑ «Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք».
- ↑ «Գավառ խոշորացված համայնք․ նկարագիր».
- ↑ «Համայնքի մասին».
- ↑ «Մարտունի համայնք».
- ↑ «Սևան համայնքի անձնագիր».
- ↑ «Վարդենիս համայնքի անձնագիր». Վարդենիսի համայնքապետարան.
- ↑ «Վանաձորի քաղաքապետարան».
- ↑ «Ալավերդի համայնք».
- ↑ «Գյուլագարակ համայնքի մասին».
- ↑ «Թումանյան համայնքի մասին».
- ↑ «Փամբակ համայնք».
- ↑ «Սպիտակ համայնք».
- ↑ «Համայնքներ․ Ստեփանավան». Լոռու մարզպետի աշխատակազմ.
- ↑ «Տաշիր համայնք».
- ↑ «Լոռի Բերդ համայնք».
- ↑ «Լերմոնտովոյի համայնքապետարան».
- ↑ «Ֆիոլետովո համայնքի անձնագիր».
- ↑ «Հրազդանի համայնքապետարան».
- ↑ «Աբովյան համայնքի անձնագիր».
- ↑ «Բյուրեղավան համայնքի մասին».
- ↑ «Գառնիի համայնքապետարան».
- ↑ «Կոտայքի մարզպետի աշխատակազմ․ Գառնի համայնք».
- ↑ «Կոտայքի համայնքապետարան».
- ↑ «Ծաղկաձոր համայնքի մասին».
- ↑ «Նոր Հաճնի անձնագիր».
- ↑ «Չարենցավան համայնքի անձնագիր».
- ↑ «Ջրվեժի համայնքի անձնագիր».
- ↑ «Արզնիի համայնքապետարան․ համայնքի անձնագիր». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Գյումրիի քաղաքապետարան». Արխիվացված է օրիգինալից 2024-01-19-ին. Վերցված է 2024-01-19-ին.
- ↑ «Ախուրյան համայնքի անձնագիր».
- ↑ «Ամասիա համայնքի մասին». Արխիվացված է օրիգինալից 2023-07-26-ին. Վերցված է 2024-01-19-ին.
- ↑ «Անի համայնքի անձնագիր».
- ↑ «Աշոցքի համայնքապետարան».
- ↑ «Արթիկ համայնքի անձնագիր».
- ↑ «Կապան համայնքի անձնագիր».
- ↑ «Սիսիան համայնքի մասին».
- ↑ «Տաթևի համայնքապետարան․ Համայնքի մասին».
- ↑ «Տեղ համայնքի անձնագիր».
- ↑ «Քաջարան համայնքի մասին».
- ↑ «Եղեգնաձորի համայնքապետարան․ համայնքի անձնագիր».
- ↑ «Արենի համայնքապետարան».
- ↑ «Եղեգիս համայնքի անձնագիր».
- ↑ «Վայքի համայնքապետարան».
- ↑ «Ջերմուկ համայնքի անձնագիր».
- ↑ «Իջևան քաղաքի անձնագիր».
- ↑ «Բերդ համայնքի անձնագիր».
- ↑ «Դիլիջան համայնքի մասին».
- ↑ «Նոյեմբերյանի համայնքապետարան․ Համայնքի անձնագիր».
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |