Շիրակավան

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակավան (այլ կիրառումներ)

Շիրակավան (նախկին անվանումներ՝ Դավշան, Դավշանղշլաղ, Դովշան, Թավշան, Շիրակվան, Տավշան[2]), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևմուտք, Երևան-Գյումրի երկաթուղու ձախ կողմում։ Մարալիկ քաղաքից գտնվում է 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Գյուղ
Շիրակավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԳյուղապետՄարատ Մկրտչյան
Հիմնադրված է1976 թ.
Մակերես18.7 կմ²
ԲԾՄ1510 մ
Կլիմայի տեսակՑուրտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն782[1] մարդ (2013)
Ազգային կազմհայեր (762)
Եզդիներ (30)[2]
ՏեղաբնականունՇիրակավանցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2909
Շիրակավան (Հայաստան)##
Շիրակավան (Հայաստան)

Նոր գյուղը հիմնադրվել է 1976 թվականին՝ Ախուրյանի ջրամբարի տարածքում մնացած նախկին Շիրակավան գյուղը ապաբնակեցնելուց հետո[2]։ Նախկին գյուղը, որը գտնվել է Ախուրյան ջարմբարի ներկայիս տարածքում, պաշտոնապես ստացել է Շիրակավան անվանումը 1950 թվականին, որից առաջ ունեցել է բազմաթիվ այլ անվանումներ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շիրակավանի մշտական բնակչությունը կազմել է 698, առկա բնակչությունը՝ 617 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 403 873[5] 903 685 786 454 426 432 933 743 714 698[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Շիրակավանում է գտնվում Սբ. Մինաս մատուռը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 2,2 «Շիրակավան».
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 159» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»