Շիկահող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիկահող (այլ կիրառումներ)
Շիկահող, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Կապանից 12 կմ հարավ-արևելք, Մեղրու լեռների արևելյան ճյուղերից մեկի լանջին, ծովի մակերևույթից 980 մետր բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Շիկահող | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Կապանի շրջան | ||
Գյուղապետ | Նարե Ղազարյան | ||
Մակերես | 18.95 կմ² | ||
ԲԾՄ | 980 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 229[1] մարդ (2011) | ||
Խտություն | 10 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | շիկահողցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Շիխաուզ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Շիկահողի մշտական բնակչությունը կազմել է 229, առկա բնակչությունը` 194 մարդ[1]։ Գյուղը հիմնադրման պահից բնակեցված է եղել հայերով[3][4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 254 | 362 | 703 | 909 | 870 | 516 | 475 | 329 | 262 | 272[5] | 229[1] |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Տարածքում պահպանվել են միջնադարյան Բերդքար և Կոտրած խաչ գյուղատեղիները, 17-18-րդ դարերի գերեզմաններ, 19-րդ դարի կամուրջ, մ.թ.ա. 7-6-րդ դարերի դամբարաններ, «Խրավանդ» սրբավայրը, իսկ արևմտյան կողմում կան բերդի ավերակներ։
Տես նաև խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 119
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, էջ 121
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները