Բերդ (քաղաք)

քաղաք Հայաստանում


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդ (այլ կիրառումներ)

Բերդ (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), քաղաք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։

Քաղաք
Բերդ
Բերդ, Տավուշ (2).JPG
Բերդի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Համայնք Բերդ
ՂեկավարՀարություն Մանուչարյան
Հիմնադրված է898 թ.
Այլ անվանումներՈլորուտ, Բերդագյուղ, Բերդ ավան, Բերդ քաղաք, Բերդ համայնք
Մակերես3,5 կմ²
ԲԾՄ930 մ
Բնակչություն7 800[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (267)
Փոստային ինդեքս4201
Ավտոմոբիլային կոդ5
##Բերդ (քաղաք) (Հայաստան)
Red pog.png

ԱնվանումԽմբագրել

Բերդը իր անունը ստացել է տեղական ամրոցից (Ցլիկ Ամրամի բերդից)։

ԱշխարհագրությունԽմբագրել

Գտնվում է Տավուշ գետի ձախ ափին, հեռավորությունը Երևանից 202 կմ է։ Շրջապատված է ոչ բարձր սարերով։ Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 54 կմ դեպի արևելք։

ՊատմությունԽմբագրել

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Բերդ քաղաքը և հարակից տարածքները հարուստ են պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ են գտնվում բազմաթիվ բերդեր, վանական համալիրներ, եկեղեցիներ, գյուղատեղիներ, հին գերեզմանոցներ և այլն[2]։

2002 թվականի դրությամբ Բերդ քաղաքում պետության կողմից հաշվառվել և ներառվել են պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում 57 անուն հուշարձան[2]։

Տավուշի բերդԽմբագրել

Բերդ քաղաքի ծայրամասում է գտնվում Տավուշի բերդը, որը երբեմն անվանում են Ցլիկ Ամրամի բերդ։ Տավուշի բերդի հիմնադրման թվականն անհայտ է։ 10-րդ դարի սկզբին այն եղել է Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի)։ 10-11-դարերում ամրոցը անցել է լոռեցի Կյուրիկյաններին։

ԲնակչությունԽմբագրել

Բերդի ազգաբնակչության փոփոխությունը.[3]


ՏնտեսությունԽմբագրել

Բերդում զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, խաղողագործությամբ, ծխախոտի և կարտոֆիլի մշակությամբ։

ԿրթությունԽմբագրել

Գործում են նախադպրոցական հաստատություն, 4 հանրակրթական գեղարվեստի և մարզական դպրոցներ, «Ալիք» համալսարանի մասնաճյուղը, պետական քոլեջ, պատմական թանգարան, գրադարաններ, մշակույթի տուն և այլն[4]։

Հայտնի անձինքԽմբագրել

  • Ժիրայր Անանյան` հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
  • Գնել Մեջլումյան` հայ ըմբիշ, Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն
  • Նարինե Աբգարյան` ժամանակակից հայ արձակագիր, բլոգեր, գրող։
  • ԼԵՎՈՆ ԲԵԿ՝ ռազմական և քաղաքական գործիչ։
  • Մարուսյա Սաղումյան՝ Վաստակավոր մանկավարժ։
  • Արտավազդ Երիցյան՝ դերասան,մշակույթի գործիչ։
  • Արա Աբգարյան՝ Գեղանկարիչ։
  • Արման Նավասարդյան՝ դերասան,Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն։
  • Անդրանիկ Նավասարդյան՝ գուսան։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9 
  2. 2,0 2,1 Հայաստանի կառավարության որոշում N 1929-Ն, ընդունված 30.12.2004 թվականին։
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 44»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 24 
  4. «Հայաստան» հանրագիտարան։ Երևան: ՀՀ Գիտությունների ակադեմիա։ 2012։ էջ 1164։ ISBN 978-5-89700-040-1 

Արտաքին հղումներԽմբագրել