Լեջան

գյուղ ՀՀ Լոռու մարզում

Լեջան, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։

Գյուղ
Լեջան
Lejan from Lori Berd.jpg
Լեջանի համայնապատկերը Լոռի բերդից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ԳյուղապետԱրմեն Մկրտչյան
Հիմնադրված է1861 թ.
Մակերես16.59 կմ²
ԲԾՄ1460 - 1475 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն837[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեջանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 256
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/500 (հայ.)
##Լեջան (Հայաստան)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից մոտ 4 կմդեպի հյուսիս-արևելք՝ Լեջանջուր գետի ափին։ Մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 32 կմ դեպի հյուսիս։ Ծովի մակարդակից բարձր է 1460-1475 մ։

ԿլիմաԽմբագրել

Գյուղի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է։ Նախկին ձյունառատ ձմռան փոխարեն ներկայումս շատ քիչ ձյուն է տեղում, գարունը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք և անձրևային։

ՊատմությունԽմբագրել

Գյուղը կազմավորվել է մոտավորապես 1850-ական թվականներին։ Նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից և Կարսի մարզից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում են գտնվում «Կարմիր վանք» եկեղեցին (1892 թ.) և «Գարոյի վանքը»։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Լեջան գյուղում է գտնվում 5-րդ դարում կառուցված և 1892 թվականին վերակառուցված Կարմիր Վանք եկեղեցին։ Ընդհանուր առմամբ գյուղում են գտնվում երկու գերեզմանոց և երեք խաչքար։ Գոմեր տանող ճանապարհին է գտնվում Ք. ա. 4-3-րդ հազարամյակների դամբարանատեղի։ Գյուղի մեջ է գտնվում մեկ հուշաղբյուր և 2-րդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված մեկ հուշակոթող։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Լեջանի մշտական բնակչությունը կազմել է 837, առկա բնակչությունը` 735 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 587 698 1347 1549 1250 868 1160[3] 896 837[1]

ՏնտեսությունԽմբագրել

Հաճախակի են կարկտային, երաշտի տարիները, որոնք մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։ Հիմնականում համայնքում արտադրվում են ցորեն, կարտոֆիլ, կերի արմատապտուղ, բանջարաբոստանային կուլտուրաների (վերջինս սեփական սպառման համար), միս, կաթ, մեղր, բուրդ և ձու (սեփական սպառման համար)։ Երաշտի և կարկուտի, վատ որակի, հնացած սերմացուների և սպառման շուկայի բացակայության պատճառներով գյուղացին կորցնում է բերքի 40-60%-ը։ Երաշտի տարիներին խոտի և խտացված կերի անբավարարվածության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը, որը հանգեցնում է անասունների հարկադրված մորթի։ Տնային տնտեսությունների թիվը կազմում է շուրջ 270։

Տես նաևԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 86»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 26 
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 689 — 916 էջ։