Բուժական

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուժական (այլ կիրառումներ)

Բուժական, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, պատմական Նիգ գավառի տարածքում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Ծաղկունյաց լեռների հարավային լանջին։

Գյուղ
Բուժական
Թեղենյաց համալիր.JPG
Թեղենյաց վանքի ավերակները Բուժականում
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԳյուղապետԶոհրակ Հովհաննիսյան
Մակերես39.66 կմ²
ԲԾՄ1800 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1701 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբուժականցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+(374)224
Փոստային ինդեքս2405
##Բուժական (Հայաստան)
Red pog.png

ԲնակչությունԽմբագրել

Նախնիների մի մասը 1829 թ.-ից սկսած այստեղ են գաղթել Բիթլիսից, Արծափից, Ալաշկերտից, Մուշից, Սասունից, ինչպես նաև Խոյ (քաղաք),Բասեն,Խլաթ և Սալմաստից։

Բուժականի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1873 1922 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2012
Բնակիչ 72 268 384 1190 1008 1298 1201 1450[3] 1724 1546[4] 1701

ԱշխարհագրությունԽմբագրել

Բուժականը տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին, Արա լեռան հանդիման։ Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռներ ու բլրաշարքեր են։

 
Բուժական գյուղը

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Բուժականից 3 կմ հյուսիս՝ անտառում գտնվում է «Թեղենյաց» վանական համալիրը (7-15 դարեր)։ 7-րդ դար «Կաթողիկե» և 10-րդ դար եկեղեցիները, արևելյան կողմում՝ «Թեղենիս» գյուղատեղին (7 դար) իր 7 դարի եկեղեցիով։

Պատմական ակնարկԽմբագրել

Սովետական կարգերից առաջ Բաբաքշին (Բուժական) թուրքաբնակ էր։ Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղերում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր՝ Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն։ Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր՝ իր հռչակավոր վանքերով։ Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյանց հազարամյա վանքը։ Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը։

Բուժականում ծնված հայտնի անձինքԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 48»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 12 
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 604
  4. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները