Ուրցաձոր

գյուղ Հայաստանի Արարատի մարզում

Ուրցաձոր, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արարատի տարածաշրջանում, Ուրցաձոր համայնքում, Վեդի քաղաքից 9 կմ արևելք, իսկ մարզկենտրոնից 26 կմ հեռավորության վրա, Գեղամա լեռների հարավարևմյտան փեշերին[2]։

Գյուղ
Ուրցաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքՈւրցաձոր (համայնք)
ԳյուղապետՌաֆիկ Անդրեասյան
Հիմնադրված էմ․թ․ա 1-ին հազարամյակ թ.
Առաջին հիշատակում5-րդ դար
Այլ անվանումներՆերքին և Վերին Ղարաբաղլար, Չիման, Ուրծաձոր
Տվյալ կարգավիճակում1996 թվականից
Մակերես62,57 կմ²
ԲԾՄ1075 մ
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2587[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմքրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+4
Ուրցաձոր (Հայաստան)##
Ուրցաձոր (Հայաստան)

Պատմություն

խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում ունեցել է Կարաբագլար Ներքին, Չիման, Ուրծաձոր անվանումները։ Ուրցաձոր է վերանվանվել 1978 թվականին։ Գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Խոսրովի անտառի արգելոցը, որտեղ կան 3 եկեղեցիների ավերակներ։ Ուրցաձորի մոտակա Կոտուց սարի լանջին աղբյուրի մոտ կա հին գերեզման, որն ըստ ավանդության Խոսրով Բ թագավորի գերեզմանն է։

Գյուղը տեղադրված է Վեդի գետի հովտում, Ուրծի լեռների լանջերին։ Ծովի մակարդակից ունի 1075 մ բարձրություն։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որնոք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Ունի արտեզյան աղբյուրներ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ուրցաձորի մշտական բնակչությունը կազմել է 2587, առկա բնակչությունը՝ 2495 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 756 1260 914 1447 1444 1971 2227 2463 2935 2587[1]

Տնտեսություն

խմբագրել

Գյուղն ունի առկա 806 տնտեսություն, դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 5944 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 765 հա։ Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ։ Մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերություն չունի։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Շաղոյան, Ավիկ (2008). Ուրծաձոր. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 13.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 200» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրցաձոր» հոդվածին։