Բուրաստան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուրաստան (այլ կիրառումներ)
Բուրաստան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, մարզկենտրոնից 4-5 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում ունեցել է Գարահամզա, Թամամլու, Կարահամզալի անվանումը։ Գյուղն ընկած է Երևան-Արտաշատ խճուղու վրա։ Գյուղի երեխաները հաճախում են հարակից Մասիս գյուղի դպրոց։
Գյուղ | ||
---|---|---|
Բուրաստան | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
ԲԾՄ | 830 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2867 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` Ազատ գետի ափին։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։ Գյուղի հարավային մասում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), հարավարևմտյան` Սուրբ Հակոբ եկեղեցին (1642)։
ԿլիմանԽմբագրել
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Խմելու ջուրը բերվում է Գառնուց։
ԲնակչությունԽմբագրել
Տարի | 1831 | 1916 | 1923 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 261 | 1440 | 891 | 1226 | 1459 | 1761 | 1853 | 2096[1] | 2206 | 1791 | 1865[2] | 2867 |
ՏնտեսությունԽմբագրել
Գյուղն ունի 480 տնտեսություն, դպրոց, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 308 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%։ Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 223 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 13 հա և 25 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։
Արդյունաբերության մեջ զարգացած է սննդի արդյունաբերությունը, ունի գինու և կոնյակի հումքի գործարաններ։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 606
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
ՀղումներԽմբագրել
- Արարատի մարզպետարան Archived 2012-04-13 at the Wayback Machine.