Զորական

գյուղ ՀՀ Տավուշի մարզում

Զորական, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Նոյեմբերյան քաղաքից հեռու է 6 կմ հյուսիս-արևմուտք։ Զորական է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին[2]։

Գյուղ
Զորական
Զորականի փոքրիկները.jpg
Զորականի փոքրիկները
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Այլ անվանումներՎերին Քյորփլու
ԲԾՄ600 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն891[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Զորական (Հայաստան)
Red pog.png

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Զորականի մշտական բնակչությունը կազմել է 891, առկա բնակչությունը` 772 մարդ[1]։ Մինչև 1989 թ. գյուղում բնակվել են ադրբեջանցիներ[3][4], որոնց նախնիները Ադրբեջանի Ղազախի շրջանի Շխլի և այլ գյուղերից են[4]։ 1988-1889 թվականներից գյուղը բնակեցված է Ադրբեջանի Շամքորի շրջանի Խաչիսար (Չարդախլու) գյուղից այստեղ բռնագաղթած հայերով[4]։

Զորականի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 43 403 564 746 817 1309 1321 1109 1089 891[1]

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Մրգերից մշակում են դեղձ, թուզ, արքայանարինջ, խաղող, նուռ, հոն, հատիկեղենից՝ ցորեն, գարի, եգիպտացորեն։ Զորականում նաև ընդեղեն են մշակում՝ ընկույզ, նուշ, պնդուկ։ Մթերքներն օրգանիկ են, մշակման ընթացքում տեղացիներն օգտագործում են միայն բնական գոմաղբը։

ԿրթությունԽմբագրել

Գյուղում գործում է դպրոց։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Զորականից մոտ 5 կմ հյուսիս-արևելքում կան հին ամրության ավերակներ։

Գյուղի տարածքում պահպանվում է ադրբեջանական գերեզման։

Բնությունը չքնաղ է։ Գյուղը սփռվել է անտառածածկ սարերի լանջերին։ Բազմագույն ծաղիկներ են աճում տարածքում։

Գյուղի պարծանքը հազարամյա հսկա չինարին է։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 79»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 24 
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 4,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 408 — 916 էջ։