Հովնանաձոր

գյուղ ՀՀ Լոռու մարզում

Հովնանաձոր (նախկին անվանումը` Հովանդարա), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևելք, Յաղդան գյուղից 2 կմ հյուսիս-արևելք։

Գյուղ
Հովնանաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ԲԾՄ1440 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն83 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Հովնանաձոր (Հայաստան)
Red pog.png

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1440 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 39 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը շրջապատված է բարձր քարաժայռերով, սարադաշտերով, լանջերով ու սառնորակ աղբյուրներով։

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1867 թվականին։ Հովնանաձոր գյուղն ունի մոտ 2 դարի պատմություն, որի մասին են վկայում գյուղի հին ծխամատյաններում նշված մարդկանց ծննդյան թվերը, որոնք ծնվել և ապրել են այդ գյուղում, ինչպես նաև գյուղի կենտրոնում գտնվող հին գերեզմանների վրա նշված տարեթվերը։ Կա մի կարծիք, ըստ որի գյուղն ունի ավելի հին պատմություն, քանի որ գյուղի արևելյան հատվածում կան գերեզմաններ, որոնք գյուղի ամենատարեցների վկայությամբ եկեղեցականների գերեզմաններ են և գտնվում են քիչ ավելի վերև գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, որի դեռևս պահպանված քարերի վրա կան հետաքրքիր նկարներ ու քանդակներ մարդկանց և կենդանիների պատկերներով[2]։

Գյուղը վերանվանվել է Հովնանաձոր 1950 թվականի ապրիլի 14-ին[3]։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։ Մեծ Ական ակունքից բխող ինքնահոս ջուրը ապահովում է գյուղի բնակչությանը խմելու ջրով։  Գյուղն ունի 1992-1993 թվականներին կառուցված բուժկետ։

Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել

Գյուղի հյուսիսարևմտյան մասում է գտնվում Սբ. Սարգիս մատուռը (19-րդ դար)։ Գյուղից քիչ հեռու՝ ձորակի մեջ, կա հին հայկական գերեզմանոց։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Հովնանաձորի մշտական բնակչությունը կազմել է 83, առկա բնակչությունը` 81 մարդ[4]։ Բնակիչերը հիմնադրման պահից մինչ օրս հայեր են[5]։ Գյուղի բնակչությունը նկատելիորեն նվազել է 1949 թվականին, երբ զգալի թվով բնակիչներ տեղափոխվել են Ստեփանավան և Վանաձոր քաղաքները և նախկին Հոկտեմբերյանի շրջանի գյուղերը[3]։

Հովնանաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 8 մարդ [6]
1873 157 մարդ [6]
1897 313 մարդ [7]
1926 466 մարդ [7]
1939 483 մարդ [7]
1959 133 մարդ [7]
1970 182 մարդ [7]
1979 59 մարդ [7]
1989 70 մարդ [8]
2001 116 մարդ [7]
2011 83 մարդ [1]


ԿլիմաԽմբագրել

Գյուղի կլիման երկարատև ձմռանը ցուրտ է, իսկ կարճատև ամռանը՝ ոչ շատ տաք։ Շատ անգամ են կրկնվում կամ չորային երաշտի տարիները, կամ էլ անձրևային կարկտահարությունը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Հակոբյան Սամվել, Հակոբյան Արտեմ (2015)։ Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ էջ 518 
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 446 — 992 էջ։
  4. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,0 6,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 759.