Եղեգնավան
Եղեգնավան (նախկին անվանումը՝ Շիդլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Արարատ քաղաքից մոտ 5 կմ արևմուտք, մարզկենտրոն Արտաշատից` մոտ 25 կմ հարավ։
Գյուղ | ||
---|---|---|
Եղեգնավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 18,51 կմ² | |
ԲԾՄ | 820 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1420[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղը հիշատակվում է 1805 թվականից։ Նախկինում ունեցել է Շիդլի, Շիդրլու, Շիթլու, Շյուտլի, Շուդլու, Շուխնի, Շիդլու անվանումները։ Եղեգնավան է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին[2]։
Գյուղը տեղադրված է միջինարաքսյան գոգավորությունում, ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա։
Կլիման
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը հասնում է -15 C°-ից -20 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +25 մինչև +35 °C, իսկ առավելագույնը՝ +42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 300-350 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման արդյունքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելԸստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Եղեգնավանի մշտական բնակչությունը կազմել է 1420, առկա բնակչությունը՝ 1279 մարդ[1]։ Նախկինում բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով[3], 1988-1989 թվականներին այստեղ են տեղափոխվել Ադրբեջանից բռնի տեղահանված հայեր[2]։ Եղեգնավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 263 | 806[3] | 992 | 607 | 548 | 526 | 1351 | 1526 | 1531 | 1321 | 1420[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 665 տնտեսություն, դպրոց, մսուր-մանկապարտեզ, բուժկետ, մշակույթի տուն, փոստ։ Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են 971,19 հա.։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է։ Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Համայնքի հողերը օգտագործվում են որպես վարելահողեր՝ մոտ 403,24 հա, պտղատու և խաղողի այգիները՝ 91,89 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 663
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 72» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine