Վարդաքար
Վարդաքար (նախկին անվանումը՝ Թոմարդաշ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից՝ 15 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջ ափին։ Վերանվանվել է Վարդաքար 1946 թ. մայիսի 31-ին[3]
Գյուղ | ||
---|---|---|
Վարդաքար | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Արթիկի շրջան | |
Մակերես | 9.7 կմ² | |
ԲԾՄ | 1600 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 741[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
Փոստային ինդեքս | 3024 | |
| ||
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարդաքարի մշտական բնակչությունը կազմել է 709, առկա բնակչությունը՝ 639 մարդ[4]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[5], որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Կարսի Բեռնա գյուղից և Մուշի գավառի գյուղերից։ Վարդաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 201 | 556[5] | 723 | 829 | 789 | 673 | 768 | 612 | 831 | 646 | 709[4] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի և ծխախոտի մշակությամբ։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում է դպրոց։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՇրջակայքում կան գյուղատեղի, «Սրբի դաշտ» մատուռ, խաչարձան, 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, բրոնզե դարին վերաբերող զանազան հնություններ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 780
- ↑ 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 190» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդաքար» հոդվածին։ |