Ամաղու
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամաղու (այլ կիրառումներ)
Ամաղու, լքված գյուղական բնակավայր գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ամաղու | |||
Նորավանքի վանական համալիր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Արենի (համայնք) | Արենի համայնք[1] | ||
ԲԾՄ | 1600 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼0 մարդ (2011) | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Աշխարհագրություն
խմբագրելԱմաղու գյուղը Արենի գյուղից հեռու է 12 կմ դեպի հարավ-արևմուտք և գտնվում է Գնիշիկ գետի ձախ ափին։ Այստեղ է գտնվում համանուն ձորը՝ Արաքսի ավազանի Արփա գետի ձախակողմյան օժանդակ Գնիշիկի ավազանում։ Բավական խորն է և բուսականությամբ աղքատ։ Միայն ստորին հատվածը՝ Նորավանքի շրջակայքը, կանաչապատ է, որտեղ աճում են խաղող, ընկուզենի, բալենի ու այլ պտղատու ծառատեսակներ։ Միջին դարերում այստեղ է գտնվել Հրաշակաբերդ բերդը[3]։
Պատմություն
խմբագրելՊատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԱմաղու գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով[4]։ 2003 թվականի տվյալներով բնակավայրի տարածքում հաշվառվել է 77 միավոր հուշարձան, որոնք ընդգրկված են պետության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[4]։
Ամաղու գյուղի տարածքում հաշվառված բոլոր հուշարձանները գտնվում են Նորավանք վանական համալիրի կազմում։
Նորավանք
խմբագրելԲնակչություն
խմբագրելԱմաղուի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 1873 | 1908 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 198 | 350 | 131 | 385 | 526 | 491 | 164 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Արենի համայնքի մասին Վայոց Ձորի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 22․11․2023 թվական)։
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 207 — 992 էջ։
- ↑ 4,0 4,1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 17 հունիսի 2003 թվականի N 754-Ն Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին, ստորագրված 20.06.2003 թվականին, (էլեկտրոնային տարբերակը arlis.am կայքում)։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 16» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 7-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 273)։ |