Վանեվան

գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում

Վանեվան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գյուղ
Վանեվան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՎարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1]
ԲԾՄ1952±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն367 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վանեվան (Հայաստան)##
Վանեվան (Հայաստան)
Վանեվան (Գեղարքունիքի մարզ)##
Վանեվան (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 3 կմ արևմուտք, Մարտունի-Վարդենիս ճանապրհի ձախ կողմում։ Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1950 մ բարձրության վրա։

Նախկինում Քյարքիբաշ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի շրջանի։ 1967 թվականից կոչվել է Շաֆակ, վերանվանվել է Վանեվան 1991 թ. ապրիլի 3-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վանեվանի մշտական բնակչությունը կազմել է 367, առկա բնակչությունը՝ 335 մարդ[4]։ Մինչև 1988-1989 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5], այնուհետ` Բաքվից բռնագաղթած հայերով[3]։ Վանեվանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1873 183 մարդ [6]
1897 301 մարդ [6]
1926 174 մարդ [6]
1939 315 մարդ [6]
1959 431 մարդ [6]
1970 635 մարդ [6]
1979 725 մարդ [6]
1989 357 մարդ [6]
2001 349 մարդ [6]
2011 367 մարդ [2]


Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 755
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 187. — 184 p.