Նորաշեն (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն (այլ կիրառումներ)

Նորաշեն (նախկին անվանումը՝ Դվին Քուրդքենդ), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք։

Գյուղ
Norashen and Verin Artashat.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1873 թ.
Մակերես10,14 կմ²
ԲԾՄ910 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն3034 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Նորաշեն (Արարատի մարզ) (Հայաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում ունեցել է Դվին Քյուրդքենդ, Դվին Քրդական, Դվին Քյուրդուքենդ, Նորաշեն Վերին, Քուրդիքենդի Վերին անվանումները։ Նոր անվանումը պայմանավորված է Այրարատ աշխարհի Մազազ գավառի Նորշեն բնակավայրի հետ։

Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից գտնվում է 910 մ բարձրության վրա։

ԿլիմանԽմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորաշենի մշտական բնակչությունը կազմել է 3034, առկա բնակչությունը՝ 2965 մարդ[2]։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակեցված է եղել հիմնականում հայերով[3][4]։

Նորաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի Բնակչություն
1873 366 մարդ [6]
1897 564 մարդ [6]
1926 694 մարդ [6]
1939 1259 մարդ [6]
1959 2255 մարդ [6]
1970 2495 մարդ [6]
1979 2694 մարդ [6]
1989 3309 մարդ [6]
2001 3265 մարդ [6]
2011 3034 մարդ [1]


ՏնտեսությունԽմբագրել

Գյուղն ունի առկա 892 տնտեսություն, հանրակրթական և երաժշտական դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 856 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 172 հա և 137 հա։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 178 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Գյուղում կա Գինու կոմբինատ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 19
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 151»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.

Արտաքին հղումներԽմբագրել