Աղբերք

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Աղբերք գյուղ, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արտանիշ թերակղզու հյուսիսում՝ Արեգունի լեռնաշղթայի հարավարևելյան կողմում։

Գյուղ
Աղբերք
ռուս.՝ Агбулаг
ադրբ.՝ Ağbulaq
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ2100-2200 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն278[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աղբերք (Հայաստան)##
Աղբերք (Հայաստան)
Աղբերք (Գեղարքունիքի մարզ)##
Աղբերք (Գեղարքունիքի մարզ)

Անվանում խմբագրել

Բնակավայրի պատմական անվանումը հայտնի չէ։ 19-րդ դարի սկզբներին թուրքական քոչվոր ցեղերը բնակություն են հաստատում գյուղում՝ այն անվանելով մոտակայքում գտնվող ստորջրյա աղբյուրների պատվին՝ Աղբուլախ, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է սպիտակ աղբյուր։ 1991 թվականի ապրիլի 3-ին բնակավայրը պաշտոնապես վերանվանվել է Աղբերք[2][3]։

Աշխարհագրություն խմբագրել

Աղբերքը գտնվում է Արեգունի լեռների հարավարևելյան մասից դեպի Արտանիշի թերակղզի տանող ճանապարհի վրա՝ մարզկենտրոն Գավառից 68 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակերևույթից բարձր է 2150 մ[2]։

Պատմություն խմբագրել

Գրավոր հիշատակություններ գյուղի մասին չեն պահպանվել։ Դա պայմանավորված է նրանով, որ խզվել է կապը բնակավայրի մոռացված բուն հայկական և վերջին 150 տարիների ընթացքում շրջանառվող անվան միջև։ Գրավոր աղբյուրներում Ալբուլաղ անվամբ առաջին անգամ հիշատակվում է 19 դարի առաջին կեսերից, սակայն գյուղում պահպանված նյութական մշակույթի հուշարձանների մնացորդները վկայում են բնակավայրի գոյությունն առնվազն ուշ միջնադարից[4]։

Բնակչություն խմբագրել

Ըստ պահպանված հայկական գերեզմանական հուշարձանների՝ Աղբերք գյուղը հայաբնակ է եղել 17-18 դարերում։ 1604 թվականից Շահ Աբասի բռնագաղթի հետևանքով գյուղը դատարկվել է բնիկներից։ Հետագայում՝ 1829 - 1830- ական թվականներին գյուղում հաստատվում են Սարուխանից տեղափոխված մի քանի թուրքեր (վերջններիս պատկանող գերեզմանոցում առկա արձանագիր քարերի հնագույնը կրում է հիջրի 1314) Հայտնի էր, որ գյուղաբնակ թուրքերը հետ չէին մնում իրենց ցեղին հատուկ արարքներից։ Նրանք ավերում, թալանում, կողոպտում և սպանում էին շրջանի խաղաղ բնակչությանը, ինչպես նաև ոչնչացնում նրանց ստեղծած արժեքները։ Դեռևս 1862 - 1863 թվականներին շրջանում ուսումնասիրություններ կատարած Մ. Սմբատյանցն այդ ամենի մասին նշում է[5].

  Ողորմելի թուրքերը ամեն տեղ կրօնամոլությունը ցույց են տալի, փոխանակ ամաչելոյ՝ որ իրենք աղօթարան չունին, աշխատում են քրիստոնէից աղօթարաններն ջնջել անհետացնել...  

Իրավիճակը նույնն էր նաև 20-րդ դարի սկզբին։ Սևանի ավազանում թուրքերի՝ հաճախակի դարձած ավազակային հարձակումներին վերջ տալու նպատակով 1917 թվականի ամռանը ռուսական բանակը, որոշակի գործողություններ է ձեռնարկում։ 1991 թվականի մայիսին, այստեղ են հաստատվում տեղահանված գետաշենցիները, իսկ 1992 թվականի օգոստոսին՝ արծվաշենցիները։ Աղբերքի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1989 2001 2011
Բնակիչ 806 1229 1504 1141 1563 688 298 278[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, ծխախոտագործությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույց խմբագրել

Գյուղից հյուսիս պահպանված է հայկական հին գերեզմանոց (17-18 -րդ դարեր)։ Վերջին տարիներին կատարված տարաբնույթ աշխատանքների ժամանակ տեղաբնակ հայերը հայտնաբերել են տների և գոմերի որմերում օգտագործված 5 (2-ը արձանագիր) միավոր խաչքար կամ խաչքարի բեկոր։ Ըստ ոճական առանձնահատկությունների՝ բոլորն էլ թվագրվում են 17-18-րդ դարերով։ 1988 թվականից հետո հայկական նոր գերեզմանոց է գոյացել գյուղից մոտ 150 մ արևմուտք[7]։

Գյուղատեղի խմբագրել

Գտնվում է Աղբերքից 1,5 կմ արևելք և փռված է գրեթե ցամաքած մի աղբյուրի հարևանությամբ։ Մինչև 17-18-րդ դարեր հայաբնակ գյուղը հետագայում չի բնակեցվել։ Գյուղատեղիի տարածքում պահպանվում են մոտ մեկ տասնյակ զանազան շինությունների հետքեր։ Ողջ մակերեսին առկա է ուշմիջնադարյան խեցեղեն, իսկ գյուղատեղիից արևելք նշմարվում են հողագործ բնակիչների կառուցած սանդղավանդներ[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Տեղահանված խաչքարերի հավաք ծրագիր, Աղբերք գյուղ, Րաֆֆի Քորթոշյան, ՀՃՈՒ հիմնադրամ, 2019 թվական։
  3. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, Երևան, 2008 թվական, էջ 14։
  4. «Տեղահանված խաչքարերի հավաք ծրագիր. Աղբերք գրքի 1-ից 8 էջեր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  5. Սմբատեանց Մ. Տեղագիր Գեղարքունիքի Ծովազարդ գավառի, Էջմիածին, 1895
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 14» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
  7. «Տեղահանված խաչքարերի հավաք ծրագիր. Աղբերք գրքի 6-ից 8 էջեր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «Տեղահանված խաչքարերի հավաք ծրագիր. Աղբերք գրքի Էջ 13» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել