Պտղունք

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում

Պտղունք, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում[1]։

Գյուղ
Պտղունք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
Գյուղ Փարաքար համայնք[1]
Մակերես4.2 կմ²
ԲԾՄ870 մ
Կլիմայի տեսակչոր խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1795[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՊտղունքեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[3]
Փոստային ինդեքս1145[4]
Պտղունք (Հայաստան)##
Պտղունք (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Անուն խմբագրել

Հիմնադրվել է որպես ավան և կոչվել է Բաղրամյանի անվան սովխոզին կից ավան, Պտղաբուծական սովխոզ N9։ Պտղունք է վերանվանվել 1957 թվականին։

Աշխարհագրություն խմբագրել

Պտղունք գյուղը մարզկենտրոն Արմավիր քաղաքից հեռու է 33 կմ։ Տեղակայված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 870 մ բարձրություն։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Գյուղի բնակչությունը տեղափոխվել է նույն շրջանի և Հայաստանի տարբեր գյուղերից։

Տարի 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 847 1585 1096 1193 1454[5] 1795[2]

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1755 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 23%, աշխատունակներ՝ 60%, հետաշխատունակներ՝ 17%։ Գյուղն ունի 507 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (64 հա), պտղատու (97 հա) և խաղողի այգիները (58 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով 26 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել