Երազգավորս
Երազգավորսի գյուղական համայնքը գտնվում է Շիրակի մարզի հարավարևմտյան հատվածում, ծովի մակերևույթից 1520 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Երազգավորս | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ախուրյանի շրջան | |
Գյուղապետ | Արտաշես Մխիթարյան | |
Մակերես | 9.7 կմ² | |
ԲԾՄ | 1480 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1639[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
|
Աշխարհագրություն
խմբագրելՄարզկենտրոնից գյուղի հեռավորությունը 11 կմ է։ Գտնվում է Գյումրի - Արմավիր ավտոճանապարհի կողքին։ Համայնքի տարածքը կազմում է 70 հա։ Հարավից սահմանակից է Բայանդուր համայնքին, հյուսիսից Գետք համայնքին, արևմուտքից Թուրքիային։
Պատմություն
խմբագրելԳյուղը կառուցվել է 1976-1984 թվականներին։ Հիմնականում մեկ-երկու հարկանի առանձնատներ են՝ կառուցված արթիկ տուֆից։ Գյուղատեղին, որը Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով մնաց ջրի տակ եղել է շատ հին բնակավայր, որտեղ պահպանվել էին 12-13-րդ դարերում կառուցված եկեղեցու ավերակներ։ Ըստ որոշ պատմական աղբյուրների Երազգավորսը եղել է Բագրատունի թագավորների ամառային նստավայրը։ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով համայնքի մոտ 500հա ընտիր վարելահող մնաց ջրամբարի ջրերի տակ, որը և պատճառ դարձավ այն բանին որ համայնքը այսօր սակավահող համայնքներից մեկն է Շիրակի մարզում։ Սեփականաշնորհված մեկ հողաբաժինը ընդամենը կազմում է 0.34 հա։ Համայնքը ընդգրկված է սահմանամերձ գյուղերի ցանկում։ Համայնքի վարելահողերը գտնվում են սահմանային շերտում (փշալարերից ներս) որոնց մշակության համար կան դժվարություններ՝ կապված սահմանային ռեժիմի հետ։
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն է, լանդշաֆտը տափաստանային, որը բարենպաստ է հողագործության և անասնապահության համար։
Բնակչություն
խմբագրելԲնակիչները հիմնականում գաղթել են Արևմտյան Հայաստանի Մշո գավառից, մի մասն էլ տեղացիներ են։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ որը հանդիսանում է նրանց հիմնական եկամուտի աղբյուրը։
Երազգավորսի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 300 | 397 | 925 | 1282 | 1070 | 1100 | 1103 | 1660[4] | 1489 | 1309[5] |
Տնտեսություն
խմբագրելՀամայնքում գործում է միջնակարգ դպրոցը, որը կառուցվել է 2000 թվականին պետական բյուջեի միջոցներով։ Մշակույթի տունը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով դարձել է վթարային և գտնվում է անմխիթար վիճակում։ Մինչև երկրաշարժը համայնքում գործել է Գյումրու Լենկոշ կոշիկի ֆաբրիկայի մասնաճյուղը, որտեղ աշխատել են համայնքի մոտ 180 բնակիչներ։ Բնակիչների մի մասն էլ աշխատել է Բայանդուրի Շիրակ թռչնաֆաբրիկայում[6]։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԵրազգավորսն ունի մի եկեղեցի։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 74» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 28-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 664
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.