Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Հայ-պարթևական պատերազմ կամ Տիգրան Մեծի պարթևական արշավանք, Մեծ Հայքի Արտաշեսյան արքա Տիգրան Բ Մեծի նվաճողական պատերազմն ընդդեմ Պարթևական թագավորության և վերջինիս հպատակ տերությունների՝ Կորդուքի, Ատրպատականի, Օսրոյենեի և Ադիաբենեի, որոնք սկսվել են մ․թ․ա․ 87 թվականին և ավարտվել մ․թ․ա․ 85 թվականին հայկական կողմի լիակատար հաղթանակով։
Հայ-պարթևական հարաբերությունները սրվում են դեռևս Պարթևստանի գահակալ Միհրդատ Բ-ի կառավարման ժամանակահատվածում, երբ գահաժառանգ Տիգրանին պատանդությունից ազատելու դիմաց որպես պայման Մեծ Հայքի թագավորությանը պարտադրվում է հանձնել սահմանամերձ «Յոթանասուն հովիտներ» կոչվող տարածքները։ Այդ տիրույթների հետագա պատկանելիության շուրջ վեճը Տիգրան Բ-ի կառավարման սկզբնական հատվածում` մ․թ․ա․ 94-92 թվականներին, վերաճում է հայ-պարթևական պատերազմի, որն ավարտվում է Մեծ Հայքի կորսված տարածքների վերականգնմամբ։
Ծոփքի վերամիավորումը, Վիրքի և Աղվանից թագավորությունների հպատակեցումը, Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորի հետ հայ-պոնտական դաշինքի կնքումը, Կապադովկիայի ռազմակալումը, ինչպես նաև Տիգրան Մեծի հետագա նվաճողական նկրտումները անխուսափելի են դարձնում հայ-պարթևական պատերազմի սանձազերծումը, ինչին առավելապես նպաստում են Պարթևստանում սկզբնավորված գահակալական կռիվներն ու խառնակությունները։ Տիգրան Մեծը Պարթևստանի դեմ մեծ արշավանքը սկսում է...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023) • Պայթյուն Ստեփանակերտի բենզինի պահեստում • Ադրբեջանի ներխուժում Արցախ (2023) • Ադրբեջանի ներխուժումը Հայաստան • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

- սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա առնվազն 20 զոհ և ավելի քան 290 վիրավոր։
- սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է սկսել Արցախի Հանրապետության դեմ, որն ուղեկցվում է հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով(նկարում)։
- սեպտեմբերի 17-ին կայացել են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցել է 13 կուսակցություն և 1 դաշինք։ Ըստ նախնական արդյունքների՝ նվազագույն ընտրական շեմը հաղթահարել են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, «Մայր Հայաստան» դաշինք, «Հանրապետություն» կուսակցություն, «Հանրային ձայն» կուսակցություն։
- սեպտեմբերի 8-ին Մարոկկոյի Մարաքեշ-Սաֆի շրջանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը խլել է ավելի քան 2000 մարդու կյանք։
- սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Արցախի նախագահ է ընտրել Սամվել Շահրամանյանին։
- օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել։
- օգոստոսի 23-ին Ռուսաստանի երկնքում վթարվել է Legacy 600 ինքնաթիռը, ենթադրվում է, որ վթարված ինքնաթիռում եղել են Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը:
Վերջերս մահացածներ՝ Ջորջո Նապոլիտանո • Ֆեռնանդո Բոտերո • Միրչա Սնեգուր • Սամվել Սարգսյան • Ալբերտ Ազարյան • Տոտո Կուտունյո • Ջոն Էդվարդ Վարնոք
Գիտե՞ք, որ․․․


- ...փոստային աղբը նախկինում կերել են։
- ...ժամանակին որպես քաղցկեղի այլընտրանքային բուժում օգտագործել են սուրճը, սակայն այն ոչ թե խմել են, այլ ներարկել են աղիքների մեջ։
- ...բացարձակ մթության մեջ մարդը տեսնում է ոչ թե սև գույնը, այլ Eigengrau։
- ...Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ նորվեգական ծագմամբ այս բնակիչը (լուսանկարում) մրցույթին մասնակցելու համար սկսել է մորուք աճեցնել և հաղթել է. կյանքի վերջում դրա երկարությունը 5 մետր 33 սանտիմետր էր։
- ...գնված ապրանքը բացելիս եղած դժվարությունն առաջացնում է բարկություն, որը նշանակող տերմինը ամերիկյան ժողովրդական հասարակությունը 2007 թվականին ճանաչել է ամենաօգտակարներից մեկը։
- ...որ Երկրի բնական արբանյակի վրա նույնպես տեղադրված է արձան (լուսանկարում)։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
302 511 հոդված |
456 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


- Վիքին սիրում է կենսունակ ժառանգություն
- Քվեարկությունը որպես իրավունք
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- Շաբաթը մեկ հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ

- 1829 թ.՝ Ֆրիդրիխ Պարրոտն ու Խաչատուր Աբովյանը առաջին անգամ բարձրացան Արարատի գագաթը։
- 1905 թ.՝ գերմանական «Annalen der Physik» թերթում տպագրվեց Ալբերտ Այնշտայնի հոդվածը, որտեղ առաջին անգամ օգտագործվում էր նշանավոր E=mc² բանաձևը։
- 1913 թ.՝ ծնվել է Ալբերտ Էլիսը, ամերիկացի հոգեբան, աշխարհի ամենանշանավոր հոգեթերապևտներից մեկը (մահ. 2007 թ.)։
- 1914 թ.՝ մահացել է Նիկոլ Դումանը, հայ նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծն. 1867 թ.)։
- 1976 թ.՝ ծնվել է Ֆրանչեսկո Տոտտին, իտալացի ճանաչված ֆուտբոլիստ։
- 1984 թ.՝ ծնվել է Ավրիլ Լավինը, կանադացի հանրահայտ երգչուհի։
- 1990 թ.՝ ԽՍՀՄ-ը մտավ Ինտերպոլի մեջ։

- 2004 թ.՝ Երևանի խորհուրդը հաստատեց Երևանի դրոշը։
- 2005 թ.՝ մահացել է Վիկտոր Իսրայելյանը, հայ խորհրդային դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր (ծն. 1919 թ.)։
- 2020 թ.՝ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։
Օրվա պատկեր
