Աղավնաձոր (Կոտայքի մարզ)

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնաձոր (այլ կիրառումներ)

Աղավնաձոր, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 11 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Մարմարիկ գետի ստորին հոսանքի ձախափնյա դարավանդի վրա։

Գյուղ
Աղավնաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի մարզ
ԲԾՄ1640 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1232 մարդ (2011)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աղավնաձոր (Կոտայքի մարզ) (Հայաստան)##
Աղավնաձոր (Կոտայքի մարզ) (Հայաստան)
Աղավնաձոր (Կոտայքի մարզ) (Կոտայքի մարզ)##
Աղավնաձոր (Կոտայքի մարզ) (Կոտայքի մարզ)

Գյուղում զարգացած է զբոսաշրջությունը, քանի որ այն ունի գեղատեսիլ վայրեր և գործող բազմաթիվ հանգստյան տներ։

Պատմություն խմբագրել

1829 թվականին Աղավնաձորը վերաբնակեցվել է Ալաշկերտի Ղազի գյուղից եկած 28 մարդկանցով, որոնք գաղթել էին ռուս-թուրքական պատերազմից հետո։

Երկրորդ համաշխարհային պատերազմին համայնքից մասնակցել են 300 հոգի, որից 76-ը հետ չեն վերադարձել։ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից գյուղի երիտասարդներից կազմավորվել է «Ալաշկերտ» ջոկատը, որի հրամանատարն էր Զարզանդ Դանիելյանը, ով 1991 թվականին Գետաշենի պաշտպանության մարտերում հերոսաբար զոհվեց։

Բնակչություն խմբագրել

Նախնիները 1829 թ.-ին գաղթել են Ալաշկերտից։

Աղավնաձորի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի Բնակիչ
1897 709
1926 868
1939 1182
1959 736
1979 1041
1989 971
2001 1366
2011 1232[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Աղավնաձորն ունի Սուրբ Հովհաննես եկեղեցի (XVII դար)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 13» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 10-ին.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 247