Դարպաս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարպաս (այլ կիրառումներ)
Դարպաս, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր համայնքում[1]։ Տեղակայված է Վանաձորից անմիջապես հյուսիս-արևմուտք՝ Փամբակ գետի աջ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1400 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Դարպաս | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Վանաձոր համայնք[1] | ||
ԲԾՄ | 1400 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲1869 մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բնակավայրը հին է, ինչի մասին վկայում են գյուղի գերեզմանատան տուֆից սալաքարերի վրայի գրությունները։ Բնակավայրը տեղակայված է հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Մայմեխ լեռան (3081մ) արևմտյան կողմում, մարզկենտրոն Վանաձորից 4 կմ դեպի արևմուտք։ Կլիման բարեխառն է, ամառը մեղմ է, ձմեռը տևում է 5 ամիս[2]։
Անասնապահությամբ զբաղվողներին արտադրում են կաթ, պանիր, միս, բուրդ, մեղր։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Բնակչություն խմբագրել
Գյուղը 1897 թվականին ուներ 406, 1926 թվականին՝ 620, 1939 թվականին՝ 642, 1970 թվականին՝ 1307, 2001 թվականին՝ 2188 բնակիչ[2]։ Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Դարպասի մշտական բնակչությունը կազմել է 1664, առկա բնակչությունը` 1471 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Վանաձոր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Սամվել, Հակոբյան Արտեմ (2015)։ Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ էջ 433
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 653.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)