Ծովակ

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովակ (այլ կիրառումներ)

Ծովակ (մինչև 1946 թ.` Ներքին Զաղալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 6 կմ արևմուտք, Սևանա լճի հարավ-արևելյան ափի մոտ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1920 մ բարձրության վրա։

Գյուղ
Ծովակ
Gegharkunik.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Մակերես1586,11 կմ²
ԲԾՄ1920 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2319[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1612
##Ծովակ (Հայաստան)
Red pog.png
##Ծովակ (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Նախկինում Ներքին Զաղալու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ Վերանվանվել է Ծովակ 1946 թ. օգոստոսի 12-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։

ԱնվանումԽմբագրել

Ունեցել է Ներքին Զաղալու անվանումը, ստուգաբանվում է` Զաղա` նշանակում է հեր-քարայր, որոնցից մի քանիսը ստորգետնյա անցումներով կապված են եղել իրար հետ։ 

ԱշխարհագրությունԽմբագրել

Գյուղը գտնվում է Սևանի լճափնյա հարթավայրում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի վրա, մարզկենտրոնից 64 կմ հարավ-արևելք։ Գյուղի տարածքը կազմում է 1586,11 կմ², բնակչություն՝ 2887 մարդ։ Մարզկենտրոնից Գավառից գտնվում է մոտ 60-62 կմ հեռավորության վրա։ 1920-ական թվականներից այն հայտնի է եղել իր նավահանգստով որտեղից կապ է հաստատվել Սևան բնակավայրի հետ։ Նավագնացությունը եղել է հիմնական տրանսպորտային միջոցը։ Լճին հարող ցամաքը անտառապատ գոտի է։ Հին գյուղի ավերակների և բնակիչների մասին վկայություններ կան ներկայիս գյուղի տարածքի արևմտյան բարձրադիր մասում։ Ծովակը հետագայում կառուցվել է լճի արհեստական ցամաքեցման հետևանքով չորացված հողերի վրա, որպես հանգստի գոտի կարող է ծառայել նախկինում գործող «Ֆազենդա» տարածք շինությունը։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ծովակի մշտական բնակչությունը կազմել է 2319, առկա բնակչությունը` 2202 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիներն այստեղ են գաղթել 1827 թ. Արևմտյան Հայաստանի Մուշի շրջանի Բուլալու բնակավայրից։ Ծովակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 521 843 1005 1341 1683 2315 2324 2393[3] 2623 2319[1]

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Գյուղում պահպանվել են 19-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցին, 11-րդ և հետագա դարերում բազմաթիվ խաչքարեր, որոնցից 7-ը մի շարքի վրա են և կոչվում են «Յոթ եղբայր» (1013թ.): Գյուղից 1,5 կմ հյուսիս-արևելք կա «Ավերք» գյուղատեղի (մջնդ.), արևմտյան մասում` «Թուխ Մանուկ» մատուռ և գերեզմանոց։ Շրջակայքում կան կիկլոպյան ամրոց-բնակավայր (մ.թ.ա. 1-ին հզմ.), Սարդուր II-ի սեպագիր արձանագրությունը (մ.թ.ա. 8-րդ դ.)[4]։

Խորհդային տարիներին գյուղն ուներ միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի հանգույց։

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, ձկնորսությամ, կարտոֆիլի և հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղացիները զբաղվում են հիմնականում մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

ԿլիմաԽմբագրել

Գյուղը գտնվում է բարեխառն գոտում՝ ցամաքային կլիմային բնորոշ հատկանիշերով։ Ձմեռները տևական են, ցուրտ, ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան միջին ջերմաստիճանը +4.6 ْC է։ Առավելագույն բարձր ջերմաստիճանը +32 ْC, նվազագույնը` -35-36 ْ C : Տարեկան տեղումների քանակը 400-500 մմ. (առավելագույնը` մայիսին)։

ԾովակցիներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 103»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 օգոստոսի 11 
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 714
  4. https://web.archive.org/web/20140912150541/http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին 

Արտաքին հղումներԽմբագրել