Աչաջուր

գյուղ ՀՀ Տավուշի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աչաջուր (գետ)

Աչաջուր, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքում։

Գյուղ
Աչաջուր
Մակարավանքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
Համայնք Իջևան համայնք
Այլ անվանումներ-
Մակերես29.5 կմ²
ԲԾՄ750 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4258 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաչաջրեցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ58
Պաշտոնական կայքtavush.mtad.am/about-communities/707/ (հայ.)
Աչաջուր (Հայաստան)##
Աչաջուր (Հայաստան)
Աչաջուր (Տավուշի մարզ)##
Աչաջուր (Տավուշի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է մոտ 14 կմ դեպի հյուսիս՝ Աղստևի ձախ կողմում։ Ծովի մակերևույթից բարձր է 750 մ։

Կլիմա խմբագրել

Աչաջուրն ունի բարեխառն կլիմա։ Ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2 C։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիշատակվում է դեռևս 16-րդ դարից։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Աչաջուրի մեջ է Սուրբ Աստվածածին եկեղեցին (XIX դար), 1 կմ արևմուտքում՝ Սուրբ Կիրակի եկեղեցին (X-XIII դարեր), 3 կմ հարավ-արևելք՝ «Աչաջուր» գյուղատեղին (XII-XIII դարեր), 3 կմ հյուսիս-արևմուտքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին (XIII դար), իսկ 4 կմ արևմուտքում՝ Մակարավանքի վանական համալիրը (X-XIII դարեր)։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Աչաջուրի մշտական բնակչությունը կազմել է 4258, առկա բնակչությունը՝ 3737 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիներն գյուղ են տեղափոխվել Արցախից (մասնավորապես` Ջրաբերդի մելիքությունից), ինչպես նաև Գանձակի և Շամքորի շրջաններից։

Աչաջուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 889 մարդ [3]
1873 1405 մարդ [3]
1897 2039 մարդ [3]
1926 1959 մարդ [3]
1939 3213 մարդ [4]
1959 3106 մարդ [4]
1970 3891 մարդ [4]
1979 3509 մարդ [4]
1989 4114 մարդ [4]
2001 4513 մարդ [4]
2011 4258 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտի, հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և խոզաբուծությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 496