Եղեգնուտ (Լոռու մարզ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնուտ (այլ կիրառումներ)

Եղեգնուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Դեբետ գյուղի հարևանությամբ, Փամբակ գետի աջ ափին։

Գյուղ
Եղեգնուտ
Yeghegnut village, Lori Province, Armenia 04.jpg
Կոորդինատներ: 40°54′0″ հս․ լ. 44°36′0″ ավ. ե. / 40.90000° հս․. լ. 44.60000° ավ. ե. / 40.90000; 44.60000
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ԳյուղապետՄիշա Հովհաննիսյան
Հիմնադրված է1856 թ.
Այլ անվանումներՂամշկութ
Մակերես12,26 կմ²
ԲԾՄ1000 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն820 մարդ (2004)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունեղեգնուտցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtaes.am/about-communities/498
##Եղեգնուտ (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Եղեգնուտ (Լոռու մարզ) (Լոռու մարզ)
Red pog.png

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1 000 մ։ Տեղակայված է մարզկենտրոնից 21-23 կմ հյուսիս-արևելք։ Գյուղում և շրջակայքում նշմարվում են զանազան հնություններ և գյուղատեղիներ։ Գյուղից 2-3 կմ հյուսիս գտնվում է Սբ. Կիրակի մատուռը (18-19-րդ դարեր), «Բերդակ» ամրոցը (Մ.թ.ա. 3-րդ հազարամյակ), «Թևավոր խաչ» և «Սուրբ Սարգիս» խաչքարները։

Հիմնադրվել է 1856 թվականին։ Վարչական տարածքը կազմում է 1225.9 հա։

ԲնակչությունԽմբագրել

Եղեգնուտի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի Բնակչություն
1897 421 մարդ [1]
1926 1084 մարդ [1]
Տարի Բնակչություն
1939 1427 մարդ [1]
1959 1200 մարդ [1]
Տարի Բնակչություն
1970 1319 մարդ [1]
1979 998 մարդ [1]
Տարի Բնակչություն
2001 1164 մարդ [1]
2004 820 մարդ [1]


ԿլիմաԽմբագրել

Գյուղը պատկանում է սակավահող տնտեսությունների թվին։ Ձմեռվա տևողությունը, միջին հաշվով, 140 օր է։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ զով։ Անտառները հարուստ են հատապտուղներով։

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղում հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Այս արտադրությունը և բերքատվությունը կախված են բնության քմահաճույքներից։ Անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացին երբեմն կորցնում է բերքի 50-55%-ը։ Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Արտադրվում է կաթ, միս, բուրդ, ձու։ Վերջին տարիներին գրանցվել է մեղվաբուծության առաջընթաց։ Բնության քմահաճույքները անդրադառնում են նաև անասնապահության բնագավառի առաջընթացին՝ կերի կուտակմանը և տեղափոխմանը։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Գյուղը շատ հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Գյուղում կան 22 խաչքար և 10 գերեզմանոց։ Գյուղի հարավային կողմում պահպանվել են Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների ամրոցի պատերի մնացորդներ։ Կան Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակների երկու բնակատեղի և մի ամրոց, ինչպես նաև միջնադարյան 6 գյուղատեղի։ Գործում են մեկ մատուռ և մեկ եկեղեցի։ Գյուղի տարածքում են գտնվում Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների մեկ դամբարանատեղի, տապանաքար և թևավոր խաչ։ Փամբակ գետի վրա է գտնվում 19-րդ դարում կառուցված երկաթուղու կամուրջ։ Գյուղի սկզբնամասում, ճանապարհի ձախ կողմում է գտնվում Երկրորդ աշխարհամարտում զոհվածներերին նվիրված հուշարձան։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել