Վանաշեն

գյուղ Հայաստանի Արարատի մարզում

Վանաշեն (նախկին անվանումը՝ Թայթան), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում՝ Վեդի գետի ափին։ Գտնվում է մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևմուտք։

Գյուղ
Վանաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ԳյուղապետԱրտաշես Գրիգորյան (2012-ից)
Հիմնադրված է1873 թ.
Մակերես13,4 կմ²
ԲԾՄ870 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2364 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
ՏեղաբնականունՎանաշենցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ0234
Վանաշեն (Հայաստան)##
Վանաշեն (Հայաստան)
Վանաշեն (Արարատի մարզ)##
Վանաշեն (Արարատի մարզ)

Գյուղն ունի մոտ 2364 բնակիչ[2], միջնակարգ դպրոց, գրադարան և մարզադաշտ։

Վանաշենը հիմնվել է 1873 թվականին։

Անվանում խմբագրել

Գյուղը մինչև 1978 թվական կոչվել է Թայթան։ Գյուղի անվանափոխության մեջ ներդրում ունի Հովհաննես Շիրազը[3], գյուղում պահպանվում է նրա այդ նամակ-առաջարկությունը։ 1889 թվականին գյուղը նշված էր արդեն քարտեզներում։ Եղիշե Չարենցը 1921 թվականին գրում է, որ ինքը այցելել է այս գյուղը։ Վանաշենում է ծնվել գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանը։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վանաշենի մշտական բնակչությունը կազմել է 2364, առկա բնակչությունը՝ 2024 մարդ[2]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[4]։ 1988-1989 թթ. գյուղում բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած 40 տուն հայեր[5]։

Վանաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1873 166 մարդ [6]
1897 316 մարդ [6]
1926 299 մարդ [6]
1939 629 մարդ [6]
1959 1219 մարդ [6]
1970 1790 մարդ [6]
1979 1974 մարդ [6]
1989 2141 մարդ [6]
2001 2314 մարդ [6]
2011 2364 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Վանաշենից 27 կմ արևելք գտնվում է «Սրբաշեն» գյուղատեղին (միջնադար-XIX-XX դարեր.), 38 կմ արևելք.՝ «Սևահող» գյուղատեղին (X-XIV դարեր., XIX-XX դարեր)։ Վերջինում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (XII-XIII դարեր)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Թե ինչպես Շիրազը գյուղ անվանափոխեց
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 754
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանաշեն» հոդվածին։