Շիրակամուտ
Շիրակամուտ (նախկին անվանումը՝ Նալբանդ, Շիրակամուտ է վերանվանվել 1978 թ. հունվարի 25-ին), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից 26 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու | ||
ԲԾՄ | 1650 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1821[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին ներկայիս վայրում։
ԱշխարհագրությունԽմբագրել
Գյուղը տեղակայված է Փամբակ գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1650 մետր բարձրության վրա։ Այն գտնվում է Լոռու մարզում, նախկին Սպիտակի շրջանի վարչական տարածքում` Փամբակ գետի վերին հովտում։ Սահմանակցում է Գեղասար, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Գոգարան գյուղերին։ Այստեղով են անցնում Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհը և երկաթգիծ Նալբանդ կայարանով[2]։
1988 թվականի երկրաշարժըԽմբագրել
Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում և հաճախակի են լինում երկրաշարժները։ Հիշարժան են 1926 թվականի և 1988 թվականի երկրաշարժերը։ Վերջինիս էպիկենտրոնը Շիրակամուտ-Նալբանդ գյուղն էր։ Շիրակամուտը խիստ տուժել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից. գյուղի մոտ է գտնվել երկրաշարժի օջախը։ Գյուղում զոհվել է 313 մարդ, ավերվել են բազմաթիվ տներ[3]։
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Գյուղում և շրջակայքում պահպանվել են բնակատեղի, դամբարանադաշտ (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) և Չիչխանավանքը (7-րդ դար)։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Շիրակամուտի մշտական բնակչությունը կազմել է 1821, առկա բնակչությունը` 1608 մարդ[1]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4]։
Շիրակամուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 1993 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 161 | 619[4] | 1030 | 1545 | 1854 | 2118 | 2531 | 2408 | 1872 | 2628 | 2310 | 1821[1] |
ԿլիմաԽմբագրել
Տարվա եղանակներից մեղմ է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը տաք է, հաճախակի քամիներով։ Տարեկան տեղումները քիչ է, իսկ վերջին տարիներին նկատվում է, որ ձյուն քիչ է գալիս։
ՏնտեսությունԽմբագրել
Հողագործության բնագավառում բնակիչները հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի, առանձին բանջարաբոստանային մշակաբույսերի, ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, միամյա խոտաբույսերի արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվում է ազգաբնակչության շուրջ 50-55%-ը։ Առանձին տնտեսություններ զբաղվում են մեղվապահությամբ։
Հասարակական կյանքԽմբագրել
Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց։ Գյուղն ունի նաև ութամյա և երաժշտական դպրոցներ։ 1988 թվականի երկրաշարժից հիմնահատակ ավերվել է մշակույթի տունը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Հակոբյան Սամվել, Հակոբյան Արտեմ (2015)։ Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ էջեր 500–501
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 131
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 159»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 26