Պեմզաշեն
Պեմզաշեն (նախկին անվանումը` Մահմուդջուղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 26 կմ հարավ-արևելք, Արագած լեռան արևմտյան ստորոտում։ Վերանվանվել է Պեմզաշեն 1940 թ. մարտի 2-ին[3]։ Խորհրդային տարիներին դասակարգվել է նաև որպես քաղաքատիպ ավան (1958 թվականից[3])
Գյուղ | ||
---|---|---|
Պեմզաշեն | ||
Եկեղեցի ՊԵմզաշենում | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Հիմնադրված է | 1915 թ. | |
Մակերես | 23 կմ² | |
ԲԾՄ | 1790 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 3322[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
Փոստային ինդեքս | 3020 | |
| ||
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Պեմզաշենի մշտական բնակչությունը կազմել է 3244, առկա բնակչությունը` 3218 մարդ[4]։ 1831 թվականից ի վեր գյուղի բնակիչները հայեր են[5], որոնց նախնիների մասը 1829-1831 թթ.-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի, Մուշի և այլ շրջաններից[3]։
Պեմզաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 191 | 1019[5] | 1496 | 1331 | 1757 | 3599 | 3384 | 2862 | 3244[4] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է բնական շինանյութերի հանույթով, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Օգտակար հանածոներԽմբագրել
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Պեմզաշենում պահպանվել են V դարի բազիլիկ եկեղեցու հիմնապատերը, VI դարի եկեղեցիներ, Մակարավանքի սբ. Սիոն (1001 թ.), սբ. Աստվածածին (XVII դար), Առաքելոց վանքի (XI դար) եկեղեցիները, XIII-XIV դարերի խաչքարեր։
Գյուղից հարավ-արևելք կան միջնադարյան բերդի պարիսպների հետքեր, գտնվել են մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե և երկաթե իրեր։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 3,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 324
- ↑ 4,0 4,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 166»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 8
Արտաքին հղումներԽմբագրել
- Պեմզաշենի եկեղեցական համալիր Archived 2010-11-10 at the Wayback Machine.