Բաշգյուղ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաշգյուղ (այլ կիրառումներ)

Բաշգյուղ, գյուղ Հայաստանի Հանրապետության|ի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 17 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2020 մ բարձրության վրա։

Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես10.5 կմ²
ԲԾՄ2020 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն56[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Բաշգյուղ (Հայաստան)
Red pog.png

Գյուղը հիմնադրվել է 1830-ական թթ։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ և Ալեքսանդրապոլից արևելք ընկած մյուս Բաշգյուղից տարբերվելու համար մինչև 1880-ական թթ կոչվել է նաև Մեծ Բաշգյուղ։ Օգտագործվել են նաև անվանման Բաշգեղ, Բաշգյուղ Երկրորդ, Պաշգյուղ տարբերակները։

ԿլիմաԽմբագրել

Գյուղը գտնվում է մեղմաթեք բարձրադիր լանջին՝ ծովի մակարդակից 2020 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների Բաշգյուղի բնակչությունը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 62 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 53%, հետաշխատունակներ՝ 21%։ Հիմնադրման պահից գյուղի բնակիչները հայեր են[2], որոնց նախնիների մի մասը 1830-ական թթ. տեղափոխվել են Մուշից և Արևմտյան Հայաստանի այլ վայրերից։

Բաշգյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1873 1906 1919 1931 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 598 269 420 214 129 113 74 80[4] 68 64[5]

ՏնտեսությունԽմբագրել

Բաշգյուղն ունի 12 տնտեսություն։

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (146 հա), խոտհարքերը (37 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 50 և 630 հեկտար։ Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Բաշգյուղն ունի կանգուն եկեղեցի, մատուռ և ամրոց։

Հասարակական կառույցներԽմբագրել

2014 թ.-ի դրությամբ գյուղն ունի տարրական դպրոց, կապի հանգույց։

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 43»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 25 
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 585
  5. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներԽմբագրել