Փոքր Սեպասար
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Փոքր Սեպասար (նախկին անվանումը` Փոքր Շիշթափա), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 23 կմ հյուսիս` Ախուրյան գետի աջ ափին։ Փոքր Սեպասար է վերանվանվել 1946 թ. նոյեմբերի 12-ին[3]։
Գյուղ | ||
---|---|---|
Փոքր Սեպասար | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Գյուղապետ | Ջիվան Բդոյան | |
Մակերես | 9.02 կմ² | |
ԲԾՄ | 1990 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 230[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | +374 245[2] | |
| ||
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Փոքր Սեպասարի մշտական բնակչությունը կազմել է 173, առկա բնակչությունը` 159 մարդ[4]։ Բնակիչերը հայեր են, որոնց նախնիների մի մասը եկել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի և Մուշի գավառների գյուղերից[3]։
Փոքր Սեպասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 132[6] | 177 | 362 | 491 | 387 | 59 | 163 | 172 | 173[4] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Փոքր Սեպասարում է գտնվում «Դարի սուրբ» մատուռը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 573 — 804 էջ։
- ↑ 4,0 4,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 203»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 9
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»