Չքնաղ (գյուղ)
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չքնաղ (այլ կիրառումներ)
Չքնաղ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջին, Քասաղ գետի ձախ կողմում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 34 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1945 մ։ Գյուղը հիմնադրվել է 1830-ական թվականներին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Չքնաղ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Ապարանի շրջան և Հայկական մարզ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 239[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բնակչություն
խմբագրելՉքնաղ գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից։ Չքնաղ գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 177 | 527 | 527 | 515 | 242 | 235 | 216 | 217 | 250 | 239[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղում է գտնվում 5-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, 2,5 կմ հյուսիս-արևմուտք պահպանվում են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի «Հոռոմի պալեր» ամրոցի մնացորդները։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Չքնաղ (գյուղ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Rediscoving Armenia, p. 22, available online at the US embassy to Armenia's website Արխիվացված 2008-06-26 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.