Սիզավետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)
Սիզավետ (նախկին անվանումները` Ծաղկաշեն, Քոռաղբյուր), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 30 կմ հյուսիս, ծովի մակարդակից 2075 մ բարձրության վրա։ 1946 թվականին վերանվանվել է Ծաղկաշեն, 1967 թ.` Սիզավետ։
Գյուղ | ||
---|---|---|
Սիզավետ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Այլ անվանումներ | Քոռաղբյուր, Ծաղկաշեն | |
Մակերես | 25.6 կմ² | |
ԲԾՄ | 2075 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 395[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | կաթոլիկ հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 245[2] | |
|
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սիզավետի մշտական բնակչությունը կազմել է 334, առկա բնակչությունը` 306 մարդ[3]։ Բնակիչերը հայեր են, որոնց նախնիների մի մասը Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա և Լոռու գյուղերից գաղթած վերաբնակիչներ են[4]։
Սիզավետի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 294 | 729 | 1031 | 481 | 1300 | 345 | 321 | 303 | 375 | 318 | 334[3] |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային մշակաբույսերի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Սիզավետն ունի Սբ. Ամենափրկիչ եկեղեցի[6]։ Դպրոցը արձակագիր Պատվական Ղուկասյանի անվամբ է։ Սիզավետում է ծնվել ականավոր բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 600
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 180»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 9
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 թ․ հունիսի 6