Բազմաղբյուր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բազմաղբյուր (այլ կիրառումներ)
Բազմաղբյուրը գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագածի հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 5 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։ Բազմաղբյուրը նաև ճանաչված է եղել որպես Թաքիա, Թաքյա Թեքքե, Տակիյա[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Բազմաղբյուր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Աշտարակի շրջան և Հայկական մարզ | ||
Այլ անվանումներ | Ակունք, Թաքիա, Թաքյա Թեքքե, Տակիյա | ||
ԲԾՄ | 1150±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 888[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Նախկինում մտնում էր Երևանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Բազմաղբյուրի մշտական բնակչությունը 950, իսկ առկա բնակչությունը 894 հոգի է[4]։ Բազմաղբյուր գյուղի նախնիները գաղթել են Մուշից, Ալաշկերտից, Խութից և Վանից։ Բազմաղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 155 | 398 | 635 | 417 | 522 | 587 | 672 | 681 | 839[6] | 950 | 888[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղն ունի XIX դարում կառուցված Սբ. Ստեփանոս եկեղեցի, Սբ. Սարգիս և XII-XIII դարերի «Թուխ Մանուկ» մատուռներ։ Գյուղից 1 կմ հյուսիս գտնվում է «Բերդի կալ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ Գյուղի արևմտյան մասում է գտնվում Փարպու Շահ հնագույն ամրոցը, որից մնացել են միայն հիմնապատերը։ Իսկ դրանից հյուսիս գտնվում են հնագույն դամբարաններ։ Հարավային մասում է գտնվում դեռևս չհետազոտված քարանձավը, որի մուտքը ծածկվում է ահռելի քարե դռնով։
Պատմություն
խմբագրելԲազմաղբյուրում են գտնվում վաղամյա թաղման վայրեր[7]։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 41» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Օգոստոսի 3-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 579
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 44. ISBN 9994101218.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազմաղբյուր» հոդվածին։ |