Քարագլուխ (Վայոց ձորի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարագլուխ (այլ կիրառումներ)
Քարագլուխ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[2]։ Գյուղի վարչական տարածքը 2744,7 հա է, գտնվում է մարզկենտրոնից 17 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 1650 մետր։
Գյուղ | |||
---|---|---|---|
Քարագլուխ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Եղեգնաձորի շրջան | ||
Գյուղապետ | Արթուր Ստեփանյան | ||
ԲԾՄ | 1650 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼743 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Անվանում
խմբագրելԳյուղն առնվազն միջնադարից մինչ այսօր անփոփոխ պահել է Քարագլուխ անունը։
Տեղադրություն
խմբագրելՔարագլուխ գյուղը գտնվում է Եղեգնաձոր քաղաքից ուղիղ գծով 15,9 կմ հյուսիս- արևմուտք։ Ծովի մակերևույթից բարձր է 1630 - 1675 մետր։
Պատմություն
խմբագրելԳյուղում և նրա շրջապատում պահպանվել են V - XVll դարերի գյուղատեղիներ, 1230 թ. կառուցվել է Սուրբ Մամասի վանքը, 13-րդ դարից գործում է Սուրբ Պողոս եկեղեցին, մատուռներ` «Թուխ Մանուկ» (13 դ.) 7-14-րդ դարերից պահպանված խաչքարերով, գերեզմանոց, առանձին խաչքարերը, որոնցից մեկն էլ հենց գյուղ մուտք գործողները կարող են տեսնել, որը զանգվածեղ Քարագլխից անսովոր հակված՝ ասես քարեղեն խոնարհումով ողջունում է գյուղի հյուրերին։ Բնակիչների նախնիները 1828 թվականին գաղթել են Խոյ և Սալմաստ գավառներից։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 1316 թվականի մի տապանագրում[3], սակայն գյուղում և մերձակայքում պահպանված նյութական մշակույթի հուշարձանները փաստում են նրա՝ խոր հնության մասին։
Բնակչություն
խմբագրելԲազում դարեր հայաբնակ Քարագլխի բնիկները դեպի Պարսկաստան բռնագաղթի են ենթարկվել 1605 թվականին։ Ներկայիս գյուղաբնակների նախնիներն այստեղ են հաստատվել ռուս- պարսկական պատերազմի ավարտին՝ 1828 թվականին, Պարսկահայքի Խոյ և Սալմաստ գավառներից [Ն 1]:
Քարագլուխը գյուղախմբի առավել մարդաշատ գյուղն է, ընդ որում, իր այդ առաջնային դերով հայտնի է եղել նաև նախկինում։
Քարագլխի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Գյուղի տնտեսությունները 170-ն են, 940 բնակիչներով։ Գյուղի հյուրընկալ աշխատասեր բնակիչները իրենց շրջապատող բնության նման պարզ են, զուլալ ու զգայուն գեղեցիկ ու մարդկային հույզերի նկատմամբ։
Տնտեսություն
խմբագրելՀամայնքի բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և այգեգործությամբ։
Հասարակական կառույցներ
խմբագրելԳյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 120 աշակերտ, նախակրթարան, երկու գրադարան, մշակույթի տուն, կապի բաժանմունք և բուժկետ։
Սուրբ Խաչ եկեղեցի
խմբագրելԳյուղամիջում մինչ այսօր կանգուն եկեղեցու որմերում առկա ավելի հին շինությանը պատկանող ճարտարապետական բեկորները հուշում են, որ այն հիմնվել է թերևս վերջինիս կառուցման պահին արդեն ավերված եկեղեցու տեղում։ Ուշադրություն է գրավում հին եկեղեցու գեղաքանդակ և խաչազարդ բարավորը, որը, որպես հնավանդ հիշատակ, ագուցվել է նորաշեն եկեղեցու արևմտյան ճակատում։ Նոր եկեղեցու կառուցման մասին շինարարները որևէ վկայություն չեն թողել, իսկ գրավոր հիշատակություններն ընդամենը հայտնում են 1920-ական թվականներին կատարված գողությունների մասին(նախ կողոպտվել է 1924 թվականի հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը[7], իսկ 1925 թվականին՝ հուլիսի 3-ին Չանախչի գյուղի մոտ քրդերը թալանել էին Արարատյան թեմի հոգևոր խորհրդի կողմից եկեղեցուն ընծայված իրերը[8]):
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին ունի եռանավ թաղածածկ բազիլիկ հորինվածք(արտաքին չափերը՝ 19,7 × 12,0 մետր)։ Երկլանջ ծածկի տակ առնված տանիքը ներքուստ պահում են երկու զույգ սյուներն ու չորս զույգ որմնասյուները։ Արևելյան ճակատին՝ կիսաշրջան եզրագծով ավագ խորանի երկու կողմերում, առկա է ուղղանկյուն հատակագծով մեկական ավանդատուն։ Լուսավորությունն իրականացված է վեց լուսամուտներով, որոցից երեքը (նեղ) բացված են արևելյան, երկուսը (ավելի լայն)՝ հարավային, իսկ վերջինը (նույնպես լայն)՝ արևմտյան ճակատներից։ Եկեղեցու սյուները, որմնասյուները, թաղակիր կամարներն ու անկյունաքարերը կառուցված են սրբատաշ, իսկ մնացյալները՝ կիսակոփ կամ անմշակ քարով։ Կառույցը ներքուստ սվաղված է։ Կենտրոնական նավի թաղակիր զույգ կամարների սվաղի շերտին առկա են որմնանկար պարզ զարդագոտիներ։ Եկեղեցու որմերում ինչպես արտաքուստ, այնպես էլ ներքուստ պատահական դիրքերով ագուցված են ամբողջական կամ բեկորված մի քանի խաչքարեր։
Թացեկի խաչքար
խմբագրելԹացեկի խաչքարը գտնվում է գյուղի հարավային եզրին՝ մայրուղու հարևանությամբ։ Անունը ստացել է խաչքարի ստորին մասում փորագրված վեցատող հիշատակագրից, որից երևում է, որ այն կանգնեցրել է ոմն Թացեկն իր և ծնողների հիշատակին։
Թուխ մանուկ վանք
խմբագրելՎանքը գտնվում է գյուղից 1 կմ հյուսիս՝ հարավահայաց լեռնաճյուղի ոստին։ Վանական համալիրի ավերակներն ու շուրջբոլորը տարածված գերեզմանոցում պահպանված հուշարձանները վկայում են, որ հնավայրը գոյություն է ունեցել առնվազն վաղ միջնադարից և իր նշանակությանը ծառայել մինչև շահաբասյան բռնագաղթը։ 1876 թվականին հնավայրի այցելուն նշել է.
... բարձրավանդակում կա մի եկեղեցու ավերակ՝ երեք սեղանով։ Քարագլուխցիները տապանաքարերով և հասարակ քարերով սեղանների վրա մի փոքրիկ տնակ են շինել, գլուխը ծածկել փայտով, դարձրել են ուխտատեղի և մկրտել են Թուխ մանուկ կոչումով։ Պատերի մեջի երկու քարերի կիսատ պռատ արձանագրությունը ցույց է տալիս, որ դրանք բերված են այլ շինությունից։ Սեղանի առաջ երկու կարգով շարված են 16 հատ տապանաքարեր, որոնցից միայն մեկը ունի հետևյալ արձանագրությունը. Այս է հանգիստ պարոն Գրիգորի որդւոյ Դամուրդաշի, յօրժամ հասաւ վախճան իմ եդայ ի դուռն տաճարիս։ Ով կարդէք յիշեցէք ի Քրիստոս և Քրիստոս զձեզ յիշէ ի կեանս, թ. ՋՁԲ (1533)[9]։ |
Համալիրը բաղկացած էր պաշտամունքային նշանակության երեք շինություններից. հյուսիսից կից ավանդատնով միանավ եկեղեցին է և վերջինիս հարավից կից նույնպիսի հորինվածքով, սակայն չափերով ավելի փոքր մատուռը, որոնց արևմտյան ճակատներից բացված մուտքերն ամփոփվում են անմշակ քարով շարված որմերով մի գավթանման անկանոն շինության մեջ։
Գավաթանման շինության ներսում ագուցված կամ պարզապես որմերին հենված մեկ տասնյակից ավելի խաչքարեր կան։ Գերեզմանոցում, ի թիվս տասնյակից ավելի խաչքարերի, աչքի է ընկնում թերևս Է դարով թվագրելի քառակող կոթողը, որի հարդարված միայն մեկ նիստին առկա է ողկույզներով բեռնված խաղողի որթագալար[10]։
Հին Քարագլուխ գյուղատեղի
խմբագրելՀին Քարագլուխ գյուղատեղին գտնվում է գյուղի հյուսիսարևելյան կողմում։ Գյուղատեղիի տարածքում պահպանվել են հազիվ նշմարվող տնատեղեր և միջնադարյան գերեզմանոցի մնացորդներ, որտեղ առկա են տեղահան արված մի քանի տապանաքար և խաչքար
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Դիվան հայ վիմագրության, Պ. 3». serials.flib.sci.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձաններ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 206» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 4-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ ՀԱԴ, ֆ. 48, ց. 1, գ. 289, թ. 52
- ↑ ՀԱԴ, ֆ. 48, ց. 1, գ. 289, թ. 47
- ↑ Քաջբերունի, նշվ. աշխ., էջ 129-130
- ↑ Ս. Կարապետյան, Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձանները, էջ 19-20