Բալաք

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալաք (այլ կիրառումներ)

Բալաք, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 9 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1650-1700 մ բարձրության վրա։

Գյուղ
Բալաք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՍասուն Սարգսյան
Այլ անվանումներԲլեկանց, Պալագ, Պիլյագ
Մակերես10,68 կմ²
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն174[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբալաքեցի, բալաքցի
Ժամային գոտիUTC+4
Բալաք (Հայաստան)##
Բալաք (Հայաստան)

Նախկինում նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 115 կմ։

Բնակչություն Խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Բալաքի մշտական բնակչությունը կազմել է 174, առկա բնակչությունը` 159 մարդ[1]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[2][3], որոնց նախնիները եկել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից[3]։ Բալաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 68 254 393 412 401 317 205 164 158 223[4] 174[1]

Տնտեսություն Խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային վայրեր Խմբագրել

Ղևոնդ Ալիշանը նույնացնում է Տաթևի վանքի նոր հարկացուցակում հիշատակվող Բլեկանց գյուղական համայնքի հետ։

Գյուղում կա եկեղեցի (Բլեկանց)։ Գյուղի մոտակայքում մարդիկ բնակվել են դեռևս 1-ին հազարամյակում մ. թ. ա., որի վկայությունն են հին ամրոցի և դամբարանների հետքերը, նաև գյուղում առկա մյուս հուշարձանները։ Տաթևի վանքի հարկացուցակում գյուղը Բալաք-Բլեկանց անունով հիշատակվում է 1150 դահեկան հարկաչափով։ Անունն ունի տոհմական ծագում։ Ըստ տեղացիների ավանդազրույցների՝ գաղթական Ռաֆայել և Արմաղան Բունիաթյան եղբայրները, վերաբնակվելով գյուղում, կառուցում են ջրանցք, իսկ նրանց սերնդից Աղասի Բունիաթյանի նախաձեռնությամբ գյուղում կառուցվում է եկեղեցի՝ ի հիշատակ նախնյաց՝ Ռաֆայելի և Արմաղանի[5]։

Տես նաև Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. 3,0 3,1 3,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 554
  4. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  5. Հայաստանի Հանրապետություն, Պատմական հանրագիտարան, Երևան, հեղինակային հրատարություն, 2015, էջ 830