Վարդաղբյուր
գյուղ ՀՀ Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաղբյուր (այլ կիրառումներ)
Վարդաղբյուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 27 կմ հյուսիս։ Նախկինում գյուղի անունն էր Գյուլբուլաղ (թուրքերեն), 1936 թվականին վերանվանվել է Վարդաղբյուր[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Վարդաղբյուր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 8.8 կմ² | |
ԲԾՄ | 2040 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 103[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
ԿլիմաԽմբագրել
Վարդաղբյուր գյուղը ծովի մակերևույթից բարձր է 2070 մետր, գյուղում ամենացածր ջերմաստիճանը -30 -35 աստիճան, ամենաբարձր ջերմաստիճանը՝ +20 +25։ Տեղումների քանակը նորմայից շատ է, ձյան շերտի բարձրությունը անցնում է 1 մետրից։
ԲնակչությունԽմբագրել
Վարդաղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 151 | 225 | 271 | 383 | 93 | 97 | 70 | 72 | 90 | 94 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Վարդաղբյուրում կա 1700 թվականի եկեղեցի, արևմտյան բարձունքի վրա Սուրբ Ղազարոսի անվան խաչքարատիպ հուշաքար, 1968 թվականին կառուցվել է Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ Շիրակի մարզ, գյուղ Վարդաղբյուր
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 189»։ Վերցված է 2014 Մայիսի 9