Արագած (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագած (այլ կիրառումներ)
Արագած, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Արագած | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղապետ | Աշոտ Կամավոսյան | ||
Մակերես | 8.7 կմ² | ||
ԲԾՄ | 915 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2924 մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | արագածցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
Փոստային ինդեքս | 1119[1] | ||
|
Ընդհանուր տեղեկություններԽմբագրել
Գտնվում է ծովի մակերևույթից 915 մ բարձրության վրա, Արմավիրից 20 կմ հյուսիս-արևելք, Վաղարշապատից` 8 կմ հյուսիս-արևմուտք, հարթավայրում։ Հարևան բնակավայրերն են նույն մարզի Աղավնատուն և Ծաղկալանջ գյուղերը։
Գյուղը հիմնադրվել է 1828-1829 թվականներին Պարսկահայաստանի Խոյի շրջանից տեղափոխված հայերի կողմից։ Ի սկզբանե կոչվել է Խզնավուզ, վերանվանվել է Արագած 1946 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հրամանագրով։ Բնակիչները հիմնականում խոսում են Խոյի բարբառով։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց (Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի անվան), մշակույթի տուն։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի, Արագածի մշտական բնակչությունը կազմել է 2924, իսկ առկա բնակչությունը` 2814 հոգի[2]։ Բնակվում են հիմնականում հայեր, նաև` եզդիներ։
Արագած գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1914 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 192 | 541 | 738[4] | 997 | 925[4] | 1448 | 1914 | 2038 | 2576[5] | 3013 | 2924[2] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և խոզաբուծությամբ։
Պատմական կառույցներԽմբագրել
Գյուղում կա 19-րդ դարի 70-ական թվականների եկեղեցի (Սուրբ Ստեփանոս), իսկ շրջակայքում պահպանվել են նախնադարյան ժամանակներից մնացած բնակավայրերի, դամբարանների և ամրությունների մնացորդներ։ Գյուղի հարավ-արևմտյան եզրին պահպանվել են խոշոր ամրոցի մնացորդներ
Հայտնի մարդիկԽմբագրել
Գյուղում է ծնվել լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանվել Ասատրյանը։
Արտաքին հղումներԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 2,0 2,1 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքները»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 26»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 6
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 564