Մղարթ

գյուղ ՀՀ Լոռու մարզում

Մղարթ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

Մղարթ
Մղարթ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ԲԾՄ1425 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն429[1] մարդ (2011)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+
Մղարթ (Հայաստան)##
Մղարթ (Հայաստան)

Գտնվում է Վիրահայոց լեռնաշղթայի Շեկաղբյուր լեռան հարավային լանջին, Ալավերդի քաղաքից մոտ 8 կմ հարավ արևմուտք։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակմամբ։ Պահպանվել են 13-14 դարերի խաչքարեր։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մղարթի մշտական բնակչությունը կազմել է 429, առկա բնակչությունը՝ 402 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները եկել են Օձուն գյուղից և Վան քաղաքից[3]։

Մղարթի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 295 401 534 863 628 628 459 513[5] 523 429[1]

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Մղարթում ու նրա շրջակայքում կան մի քանի խաչքարեր և Ս Հակոբ (կամ՛ Ծըդկավանք) անունը կրող փոքրիկ մատուռ։ Արձանագրությունները փորագրված են խաչքարերի և պատվանդանների վրա։ Հնագույնը թվագրված է 1183 թվականին. իսկ վերջինը՛ 1303 թվականին։ Հյուսիսակողմում պահպանվում են հին բնակավայրի (Հողոցիմ) բավականին ընդարձակ տարածության վրա սփռված մնացորդները' գերեզմանոցով, ուր մի քանի խաչքարի արձանագրություններ հողմահարված են և դժվարընթեռնելի։ Գյուղամիջյան եկեղեցին, զանգակատունը և շրջապատի գերեզմանոցը ունեն XIX դ. արձանագրություններ, անկարևոր՝ պատմական առումով։ Գյուղացիների կողմից կիսավեր եկեղեցին վերանորոգվել է վերջին տարիներին[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 841 — 992 էջ։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 140» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 8-ին.
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 773 — 916 էջ։
  6. ՀՍՍՌ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (2012). Դիվան հայ վիմագրության. Երևան: «Գիտություն» հրատ. էջ 330.

Արտաքին հղումներ խմբագրել