Նիգավան

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Նիգավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 39 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2025 մ։

Գյուղ
Նիգավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Ապարանի շրջան և Հայկական մարզ
Այլ անվանումներՀովիտ
ԲԾՄ2025 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն658[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0307
Նիգավան (Հայաստան)##
Նիգավան (Հայաստան)
Նիգավան (Արագածոտնի մարզ)##
Նիգավան (Արագածոտնի մարզ)

Անվանում

խմբագրել

Նիգավան է վերանվանվել 1967 թվականի հոկտեմբերի 21-ին։

Բնակչություն

խմբագրել

Նիգավանի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Կարինի, Մուշի և Պարսկահայաստանի տարբեր շրջանների գյուղերից։ Նիգավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 149 873 1401 1659 731 807 670 717[3] 707 658[1]

Գյուղատնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Նիգավանի կենտրոնում է գտնվում XIX դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, իսկ հյուսիսային մասում՝ XIII-XIV-րդ դարերի «Ժամատեղ» եկեղեցին։ Գյուղից 2 կմ հարավ գտնվում է «Թուխ Մանուկ» մատուռը (XVII-XVIII-րդ դդ.), 2,5 կմ հյուսիս-արևմուտք՝ «Թևաթորոս» մատուռը (XVIII-XIX-րդ դդ.)։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 777