Կիրանց (Տավուշի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիրանց (այլ կիրառումներ)
Կիրանց, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 17 կմ հյուսիս-արևմուտք, Քարահան (Կիրանց) գետի ձախ ափին։ Գտնվում է Երևանից 165 կմ հեռավորության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կիրանց | |||
Կիրանց գյուղը 2017 թվականին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Համայնք | Տավուշի մարզ և Իջևանի շրջան | ||
Այլ անվանումներ | Կունեն, Գետաշեն | ||
Մակերես | 5.9 կմ² | ||
ԲԾՄ | 720 մ | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲352 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | կիրանցեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գյուղը Կիրանց է վերանվանվել 1967 թ.-ին, 1935 թվականից մինչև 1967 թվականը կրել է Գետաշեն անունը[2]։ Դարեր շարունակ Կիրանցը հայտնի է եղել Կունեն անվանումով։ Ըստ Աշխարհացույցի Կունենը եղել Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Կուենք գավառի կենտրոնը։ [փա՞ստ]
Աշխարհագրություն
խմբագրելԿլիմա
խմբագրելՁմեռը կարճատև է։ Գյուղը գտնվում է չոր մերձարևադարձային կլիմայական գոտում։ Հաստատուն ձյունածածկույթ լինում է հազվադեպ։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ է 0 աստիճանին։ Ամառը երկարատև է, չոր, շոգ եղանակների գերակշռությամբ։ Հուլիս-օգոստոսի միջին ջերմաստիճանը 25 աստիճան է։ Առավելագույնը հասել է 39 աստիճանի։ Աշունը մեղմ է, արևոտ, տաք, հիմնականում չոր։ Անսառնամանիք օրերի միջին թիվը 250 է։ 0-ից բարձր ջերմաստիճանի գումարը 4750 աստիճան։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը տատանվում է 350-400 մմ սահմաններում։ Կիրանցի կլիման նպաստավոր է թզենու, նռնենու, դեղձենու, արքայանարնջի, խնձորենու, տանձենու, ընկուզենու մշակության համար։[փա՞ստ]
Ֆլորա
խմբագրելԿիրանցի հարևանությամբ գտնվող անտառում գերակշռում են կաղնին, հաճարին և բոխին։ Տարածված է նաև թեղին, հացենին և լորին, բայց սահմանափակ տարածքով։ Մեծ նշանակություն ունի արջատխլին, որն անցյալում լայն տարածում է ունեցել, բայց այժմ հազվադեպ է հանդիպում։ Սոսիների արեալը ևս մեծ չէ։ [փա՞ստ]
Պատմություն
խմբագրելԿիրանցը հիմնադրվել է առնվազն IV դարում (ավելի վաղ հիշատակումներ չկան)։ Գյուղը եղել է խոշոր բնակավայր՝ Կունեն անվանումով, ըստ Աշխարհացույցի եղել գավառակենտրոն։ Կունենը տարածվել է Քարահան (Կիրանց) գետի երկու կողմերում։ Գյուղը Հայաստանի այն եզակի բնակավայրերից է, որը չի դատարկվել անգամ մոնղոլ-թաթարական արշավանքներից և Շահ Աբասի 1601թվականի կազմակերպած տեղահանությունից հետո:[փա՞ստ]
Պահպանվել են հինգ եկեղեցական շենքի (որոնցից երկուսը կանգուն են, իսկ երեքի միայն պատերն են մնացել), բաղնիքի և բազմաթիվ բնակելի տների մնացորդներ, որոնք վկայում են գյուղի ակտիվ կյանքի ու հարուստ անցյալի մասին։ Դրանց մի մասն ունեն 13,17 և 19-րդ դարերերի արձանագրություններ, որոնք հուշում են, որ թեև Կունենը մեծապես տուժել է 1236-1243 թվականների մոնղոլական արշավանքների ժամանակ, բայց մոտ երեսուն տարի անց կունենցիները նոր եկեղեցիներ են կառուցել։ Այսպես, եկեղեցիներից մեկը կառուցվել է 1276 թվականին Գրիգոր քահանայի կողմից, իսկ մյուսը՝ 1274 թվականին, Ավետիս և Մլքան ամուսինների կողմից։ Եկեղեցիների մոտ պահպանվել են նաև 8-րդ դարի արձանագրություններ։
Կունենը մեծապես տուժել և թուլացել է 1601 թվականին Պարսկաստանի շահ Աբասի իրականացրած տեղահանությունից հետո։ Գյուղը ավելի է թուլացել կովկասյան ցեղերի արշավանքներից։ Ըստ որոշ աղբյուրների, թուլացած գյուղից շատերը ստիպված են եղել բնակություն հաստատել հարևան մահմեդանաբնակ գյուղերում։ Եզակի տեղեկություններ է գյուղի մասին հայտնաբերել թյուրքագետ, արևելագետ Գեորգի Միրզաբեկյանը։ Այսպես, 1728 թվականին օսմանյան հարկացուցակում, որը կազմվել է թուրք-պարսկական հերթական պատերազմի ժամանակ, հիշատակվում է նաև Կունենը։ 1728 թվականին գյուղն ընդգրկված է եղել Թիֆլիսի վիլայեթի Ղազախի լիվայի չորս նահիյեներից մեկի՝ Ջողազի կազմում։ Գյուղի համար սահմանված հարկաչափերից կարելի է եզրահանգել, որ հարևան գյուղերի համեմատ Կիրանցը (Կունենը) ունեցել է սոցիալ-տնտեսական ավելի բարվոք վիճակ։ 33 տնտեսությունները միասին վճարել են մոտ 10 հազար աքչե (համարժեք է 1.912.500 դրամի կամ 3984 դոլարի 2020 թվականին փետրվարի 2-ի փոխարժեքով և արծաթի միջազգային գներով) հարկ։ Կունենցիները բացառապես եղել են քրիստոնյա։ Պահպանվել են գյուղացիների՝ ընտանիքների ղեկավարների անունները, անգամ թե ով ում թոռն է կամ պապը։ Հարկամատյանը հուշում է, որ գյուղում տարածված տղամարդու անուններից է եղել Կիրակոսը, Սարուխանը, Հարությունը, Սարգիսը, Շահվերդը, Վարդանը, Հանեսը:[փա՞ստ]
Նույն աղբյուրը վկայում է, որ իր տարբերություն Կունենի և մի շարք այլ բնակավայրերի, հարակից մի շարք գյուղեր 1601 թվականի տեղահանությունից հետո դատարկ են եղել։ Կունենի կյանքն աշխուժացել է 1780-90-ականներից սկսված ներքին միգրացիայի շնորհիվ, երբ այստեղ բնակուրթյուն են հաստատել Կուր գետի ափին գտնվող Կռզեն գյուղի և Երևանից եկած ընտանիքներ։
19-րդ դարի վերջերին՝ 70-80-ականներին կունենցիները գյուղատեղին տեղափոխում են գյուղի ներկայիս տարածք։ 1880 թվականին կառուցվել է Սուրբ Երրորդություն անվանումով գյուղական փոքրիկ, քարաշեն եկեղեցին։ Խորհրդային տարիներին որոշում է կայացվում եկեղեցին ավերել կամ վերածել գոմի, սակայն գյուղի այն ժամանակվա նախագահ Աբգար Նազարյանի ջանքերով եկեղեցին կանգուն մնաց։
Գյուղի մասին արժեքավոր տեղեկություններ է ներկայացրել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, որը 19-րդ դարի 80-ականներին եղել է Կունենում։
«Հիմնված է Նոր Պիպիսի արևմտյան կողմում, այն սեռի (սարի) վրա, որ ընկած է Ոսկեպար վտակի և Կունեն (Քարահան) առվակի մեջ. բնակիչք գաղթած Երևանի Նորք և Կողթ և Շամշադին գավառի Կռզեն գյուղերից. հողը կիսով չափ արքունի. տեղեկան բարքերը նոյն, օդն կլման և ջուրը ոչ այնքան գովելի, երկար կյանք՝ 60-70 տարի։ Եկեղեցին Սուրբ Երրորդություն, քահանան գալիս է Ոսկեպար գյուղից։ Ծուխ 34, ար. 185, իգ. 156»:
Կունենցիներն ակտիվորեն մասնակցել են 1905-1907 թվականների հայ-թաթարական բախումներին, ապա 1918-1920 թվականներին հայերի և թաթարների միջև ընթացող մարտական գործողություններին և բոլոր դեպքերում դուրս եկել հաղթողի կարգավիճակում։
Կունենում խորհրդային կարգեր հաստատվել են 20-ականների սկզբներին, կոլեկտիվացումը սկսվել է 30-ականների կեսերին։ Գյուղի այն ժամանակվա ղեկավար Աբգար Նազարյանի ջանքերով բնակավայրից որևէ մեկը ստալինյան ռեպրեսիաների տարիներին չի աքսորվել և մահապատժի չի ենթարկվել։
Կիրանցեցիներն ակտիվորեն մասնակցել են 20-րդ դարի 90-ականների սկզբին սկսված ինքնապաշտպանական մարտերին, աչքի ընկել հերոսությամբ։ Այս փոքրիկ գյուղը տվել է մեկ տասնյակից ավելի զոհ։ Կիրանցեցիների ջանքերով վնասազերծվել են ադրբեջանական բազմաթիվ կրակակետեր, ինչը հնարավորություն է տվել գյուղը համեմատաբար հեռու պահել ադրբեջանցիների գնդակոծություններից և ռմբակոծություններից, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի պետական սահմանի գյուղին հարակից տեղամասը։ Մարտերի ժամանակ աչքի են ընկել Սուրիկ Դավթյանը, Հրայր Ավալյանը, Սոս Դավթյանը, Գագիկ Վարդանյանը, Աշոտ Սիմոնյանը, Գագիկ Նազարյանը և այլք։ Կիրանցեցիներից ոմանք մասնակցել են նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա Արցախյան պատերազմին, որի ժամանակ հերոսաբար զոհվել է 18-ամյա Աբգար Նազարյանը։[փա՞ստ]
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՀին գյուղատեղիում պահպանվել են հինգ եկեղեցական շենքի (որոնցից երկուսը կանգուն են, իսկ երեքի միայն պատերն են մնացել), բաղնիքի և բազմաթիվ բնակելի տների մնացորդներ։ Կանգնուն եկեղեցին կառուցել են Մելիք Շահնազար և Խանզադե ամուսինները՝ 1675 թվականին։ Կառուցողն է վարպետ Հակոբը, որն այդ մասին թողել է արձանագրություն։ Եկեղեցու շուրջը տարածվում է ընդարձակ գերեզմանոց, որը հարուստ է տապանաքարերով և խաչքարերով։ Դրանց մի մասն ունեն 13,17 և 19-րդ դարերերի արձանագրություններ, որոնք հուշում են, որ Կունենը մեծապես տուժել է 1236-1243 թվականների մոնղոլական արշավանքների ժամանակ, բայց եկեղեցիներից երկուսի վրայի արձանագրությունները հուշում են, որ արշավանքներից արդեն մոտ երեսուն տարի անց կունենցիները նոր եկեղեցիներ են կառուցել։ Այսպես, եկեղեցիներից մեկը կառուցվել է 1276 թվականին Գրիգոր քահանայի կողմից, իսկ մյուսը՝ 1274 թվականին, Ավետիս և Մլքան ամուսինների կողմից։ Եկեղեցիները գտնվում են գյուղատեղի առանձին թաղամասերում, բոլորն էլ քարաշեն են, ունեն միջին մեծություն։ Եկեղեցիների մոտ պահպանվել են նաև 8-րդ դարի արձանագրություններ։
Կունենի երկու թաղամասերն իրար հետ կապված են մինչ օրս կանգուն լայնաթռիչք, միակամար, քարե կամրջով, որը հայտնի է նաև Սրանոցի կամուրջ անվանումով։ Արևելյան կողմում պահպանվել է միջնադարյան իջևանատունը։ Պահպանվել է նաև երկու մեծ գերեզմանատուն, բազմաթիվ խաչքարերով ու խաչարձաններով, որոնք վերաբերում են առնվազն 10-13-րդ դարերին։ Առաքելոց վանքը գտնվել է Կունենի գրեթե կենտրոնում, մի բարձունքի վրա։ Այն բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, բնակելի և կոմունալ շենքերից, որոնք պատկանում են 12-14-րդ դարերին։ Շենքերի ամբողջ խումբը շրջապատված է բարձր բրգավոր ու հաստ պարիսպներով։ Դեպի վանքի բակը տանող գլխավոր դարպասը գտնվում է պարիսպների հարավարևելյան անկյան մոտ։ Եկեղեցու գավթի դռան քարի վրա արձանագրված է՝ «1245 թվին Բարերար Աստծո կամքով և ողորմածությամբ Աթաբեկ և ամիրսպասալար Խութլու Փուղին, ես Գրիգոր, թոռն Խաչենանց միաբանեցա Սուրբ Առաքելոյս իմ հալալ արդյունքով...»։ Այս արձանագրությունը ևս մեկ անգամ վկայում է, որ մոնղոլական արշավանքից կարճ ժամանակ անց քաջ կունենցիները կարողացել են վերականգնել բնականոն կյանքը և անգամ մեծ եկեղեցական համալիր կառուցել։[փա՞ստ]
Կիրանցի մոտ, հին գյուղատեղիում է գտնվում 1675 թ.-ի Սբ. Աստվածածին եկեղեցին։ Գյուղից 12 կմ հեռավորության վրա է Կիրանց աղյուսաշեն վանական համալիրը։ Գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, անտառապատ տարածքում են գտնվում կիսավեր Դեղձնուտի և Սամսոնի վանքային համալիրները։
Գյուղում 19-րդ դարի 70-ական թվականներին կառուցվել է քարաշեն փոքրիկ եկեղեցի՝ Սուրբ Երրորդություն անվանումով։
2010 թ. ծագումով Կիրանցեցի փորձարկող օդաչու Վալենտին Նազարյանի ջանքերով կառուցվել է մատուռ։
Ի հիշատակ Առաջին Արցախյան պատերազմի և 2020-ի 44-օրյա պատերազմների մասնակից կիրանցեցիների հանգանակությամբ կառուցվել է հուշահամալիր, որի հարևանությամբ էլ գտնվում է Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշակոթողը, որը կառուցվել է 1960-ականների վերջեին։[փա՞ստ]
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կիրանցի մշտական բնակչությունը կազմել է 352, առկա բնակչությունը՝ 308 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։[փա՞ստ]
Գյուղն ունի 590 հա տարածք, որից՝ 85 հա արոտներ 243.1 հա վարելահողեր 2 հա այգիներ 76 հա անտառ։[փա՞ստ]
Հասարակական կառույցներ
խմբագրելԳյուղն ունի դպրոց և բուժկետ։
Պատկերասրահ
խմբագրել-
Կիրանցի անտառներում
-
Անտառներ Կիրանցում
-
Կիրանց գետը
-
Անտառային ճանապարհ Կիրանցում
-
Կիրանց վանքի ճանապարհին
-
Սրանոց կամուրջը
-
Սրանոց կամուրջ
-
Սրանոց կամուրջը հակառակ կողմից
-
Կիրանց գյուղի ղեկավար Աբգար Նազարյանը (կենտրոնում) ստուգում է ծխախոտի որակը 1940 ականներ, Տավուշի մարզ, Հայաստան
-
Հետպատերազմյա առաջին տարիներ՝ դեպի դաշտեր, Կիրանց գյուղ, Տավուշի մարզ, Հայաստան
-
Արձանագրություն Կիրանց գյուղի տներից մեկում, Տավուշի մարզ, Հայաստան
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 145 — 992 էջ։
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 112. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրանց (Տավուշի մարզ)» հոդվածին։ |