Գտաշեն

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Գտաշեն (նախկին անվանումը՝ Մաղարաջուղ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Հարևան Կամխուտ գյուղի հետ կազմում է Գտաշեն համայնքը։

Գյուղ
Գտաշեն
Գտաշենի ձմեռը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Ամասիայի շրջան
Այլ անվանումներՄաղարաջուղ
Մակերես36.4 կմ²
ԲԾՄ1860 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն249[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Գտաշեն (Հայաստան)##
Գտաշեն (Հայաստան)

Գտաշեն է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գտաշենի մշտական բնակչությունը կազմել է 271, առկա բնակչությունը՝ 221 մարդ[2]։ Մինչև 1988-1989 թթ. հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։

Գտաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1886 309 մարդ [4]
1897 375 մարդ [4]
1926 430 մարդ [4]
1959 557 մարդ [5]
1970 983 մարդ [5]
1979 925 մարդ [5]
1989 139 մարդ [5]
2001 378 մարդ [5]
2011 271 մարդ [6]


Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Գտաշենում է գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 4,2 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 63. — 184 p.
  6. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)