Ջամշլու

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Ջամշլու (քրդ.՝ Camuşlû) կամ Ջամուշվան (քրդ.՝ Camuşvan), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Արագածի տարածաշրջանում։ Ջամշլուն գտնվում է Երևան-Սպիտակ ավտոխճուղու վրա, Ծաղկահովիտ գյուղից 7 կմ դեպի հյուսիս-արևելք, հեռավորությունը մարզկենտրոն Աշտարակից կազմում է 45 կմ։

Գյուղ
Ջամշլու
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱլագյազ (համայնք)
Մակերես9 կմ²
ԲԾՄ2050 մ
Կլիմայի տեսակբարեխառն լեռնային
Պաշտոնական լեզուհայերեն
Խոսվող լեզուներՔրդերեն, հայերեն
Բնակչություն197[1] մարդ (2011)
Ազգային կազմԵզդիներ
Կրոնական կազմԵզդիականություն
Ժամային գոտիUTC+4
Ջամշլու (Հայաստան)##
Ջամշլու (Հայաստան)
Ջամշլու (Արագածոտնի մարզ)##
Ջամշլու (Արագածոտնի մարզ)

Անվանում խմբագրել

Գյուղը երբեմն անվանում են Ջամուշվան։ Նախկինում Ջամշլուն կոչել են նաև Չամուշլու, Փոքր Ջամշլու (ի տարբերություն Մեծ Ջամշլուի՝ այժմյան Ալագյազ գյուղի), Ջամուշլու։

Աշխարհագրություն խմբագրել

Ջամշլուն գտնվում է Փամբակի լեռնաշղթայի ստորոտում, Քասաղ գետի հովտում։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 2050 մետր։ Գյուղի կլիման բարեխառն լեռնային է, ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։

Պատմություն խմբագրել

Ջամշլուն հիմնադրվել է 1830-ականներին։ Այդ ժամանակ էլ ջամշլեցիների մի մաս Կարսի Բվիկ գյուղից եկածների հետ հիմնում են այժմյան Շիրակի մարզում գտնվող Արևշատ գյուղը[2]։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից գյուղում եղել են ավերվածություններ։

Բնակչություն խմբագրել

Գյուղի բնակիչները հիմնականում եզդիներ են։ Գյուղն ունի 40 տնտեսություն։ Գյուղի բնակչությունը կազմում է 284 մարդ, որից 46% տղամարդիկ են, 54%՝ կանայք։ Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 36%, աշխատունակները՝ 58%, հետաշխատունակները՝ 6%։

Տարեթիվ Բնակչություն
1837 157
1897 183
1926 283
1939 335
1959 226
1979 285
1989 255
2001 227
2011 197[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 10%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը՝ 67 հա, ապա վարելահողերը՝ 14 հա, խոտհարքեր՝ 4 հա։ Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ։ Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում է խմելու և ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։

Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով, Ջամշլու գյուղից տարեկան 50-60 տոննա կաթ է մթերվում՝ 90 դրամով[3]։ Ջամշլու գյուղում օրական մթերվում է 1-1.5 տոննա կաթ[3]։

Գյուղում կա դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել