Ոսկեհատ (Արագածոտնի մարզ)
Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ոսկեհատ (այլ կիրառումներ)։
Ոսկեհատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Ամբերդ գետի ստորին հոսանքի շրջանում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 7 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1025 մ[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ոսկեհատ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Հիմնադրված է | 1829 թ. | ||
Այլ անվանումներ | Բադռինջ, Բաթռինճ, Բաթռինջ, Բաթրինջ, Պատռինջ, Պատրանջ, Պատրինյակ, Փաթրինյակ, Փաթրինյաք, Փաթրինջ, Փաթրինջակ | ||
ԲԾՄ | 1025 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 974[1] մարդ (2004) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 378429 | ||
Փոստային դասիչ | 02086023 | ||
|
ՊատմությունԽմբագրել
Գյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականներին։ Ըստ ավանդույթի՝ Ոսկեհատ գյուղի նախկին Փաթրինջ անվանումն առաջացել է գյուղի տարածքում հանդիպող Փաթրինջ ծաղկի անունից։
ԲնակչությունԽմբագրել
Ոսկեհատի բնակչության նախնիները գաղթել են Խոյի գավառից
Ոսկեհատի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 51 | 463 | 281 | 388 | 549 | 668 | 761 | 892 | 995 | 1046 | 974[1] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Ոսկեհատում են գտնվում երկաթե դարի ամրոց և 14-րդ դարի եկեղեցու մնացորդները[5]։ Գյուղի արևմտյան մասում է գտնվում սուրբ Սարգիս ամրոցը (17-19-րդ դարեր), որը կատարել է նաև եկեղեցու դեր, իսկ 1 կմ հյուսիս-արևելք՝ «Ճգնավորի այր» քարայր-կացարանը (12-13-րդ դարեր)։
Տես նաևԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.)։ Հայաստան: Մատիտ։ էջ 43։ ISBN 9994101218