Արևիկ (Արմավիրի մարզ)
- Այս հոդվածը Արմավիրի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արևիկ (այլ կիրառումներ)։
Արևիկ (նախկին անվանումը՝ Աղջարխ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Արմավիրից 6 կմ հարավ-արևելք։ Տեղակայված է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։ Արևիկ է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 4-ին[5]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Արևիկ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղ | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
Մակերես | 11.74 կմ² | ||
ԲԾՄ | 850 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2427[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | արևիկցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[3] | ||
Փոստային ինդեքս | 0917[4] | ||
Փոստային դասիչ | 0917 | ||
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արևիկի մշտական բնակչությունը կազմել է 2427, առկա բնակչությունը՝ 2399 մարդ[2]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ[6]։ Արևիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[7].
Տարի | 1831 | 1873 | 1914 | 1922 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 140 | 508 | 747 | 739 | 1204 | 1573 | 1761 | 2151[8] | 2525 | 2686 | 2427[2] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԱրևիկից Արմավիր գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող բլրի պեղումներից (1962-1966 թթ.) հայտնաբերվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի շինության հետքեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 426
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 32» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 570
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Արխիվացված 2014-11-07 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 37)։ |