Ջաջուռ
Ջաջուռ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 12 կմ հյուսիս-արևելք։
Գյուղ | ||
---|---|---|
Ջաջուռ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
Հիմնադրված է | 1828 թ. | |
Մակերես | 24.7 կմ² | |
ԲԾՄ | 1700 մ | |
Կլիմայի տեսակ | լեռնային | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 972[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
Փոստային ինդեքս | 2114 | |
| ||
Անվան ստուգաբանություն
խմբագրելՋաջուռ անվանումը մինչև գյուղին անցնելը հիշատակվում է դեռևս մ.թ.ա 1-ին դարից[3]։ Այն օգտագործվել է որպես արական անուն, և նշանակում է՝ նորածիլ բույս[3]։ Գյուղը նախկինում ունեցել է Ճաճուռ, Շատջուր անվանումները[3]։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը տեղակայված է Շիրակի լեռնաշղթայի արևմտյան ստորոտում՝ ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։
Կլիմա
խմբագրելՈւնի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։ Ունի կրաքարի, սև տուֆի պաշարներ,որոնք ունեն արդյունաբերական նշանակություն, կան նաև գորշ ածխի պաշարներ։
Պատմություն
խմբագրելԳտնվում է Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից 12 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է 1828 թվականին։ 1896-1898թ. կառուցվել է Ջաջուռի թունելը։ Նախկինում ունեցել է Ճաճուռ, Շատջուր անվանումները։
Գյուղում գործում է Մինաս Ավետիսյանի տուն–թանգարանը Ջաջուռում։ 1988 թվականի երկրաշարժից գյուղը հիմնովին ավերվեց, զոհվեցին 3 ուսուցիչ և 6 աշակերտ։ Քանդվեց նաև տուն–թանգարանը, որը վերաբացվեց 2005թ.–ին։ Ջաջուռի միջնակարգ դպրոցը կրում է Մինաս Ավետիսյանի անունը։
Բնակչություն
խմբագրելՆախնիները 1828 թ.-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշ, Կարս, Էրզրում, Խնուս բնակավայրերից։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 712 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ.
- մինչաշխատունակներ՝ 20%
- աշխատունակներ՝ 56%
- հետաշխատունակներ՝ 24%
Ջաջուռի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 486 | 1011[5] | 1517 | 797 | 1092 | 815 | 887 | 742 | 563 | 824 | 830[6] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։ Ունի 103 տնտեսություն։
Գյուղատնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 347 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 70, 72, 1183 հեկտար։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՋաջուռում կա XIX-րդ դարի գերեզմանոց և XX-րդ դարի կիսակառույց եկեղեցի։
Գյուղում կա XIII-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Գյուղը զգալի տուժել է 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։
Հայտնի մարդիկ
խմբագրելՋաջուռ գյուղում ծնվել են նկարիչ Մինաս Ավետիսյանը, և բանաստեղծ Աշոտ Ավդալյանը։
Այլ կառույցներ
խմբագրելԳյուղում կա միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, պոլիկլինիկա, բուժկետ, կապի հանգույց, արհեստական ջրամբար։
Տեղեկություններ
խմբագրել- Հեռավորությունը Երևանից՝ 145 կմ
- Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 15 կմ
- Բնակչության զբաղմունքը՝ հողագործություն և անասնապահություն
- Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ 90% խմելու ջուր, 100% ոռոգման ջուր
- Ունի դպրոց՝ 250 աշակերտական տեղով (146 աշակերտ)
- Ունի բուժկետ[7]
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 3,2 «Ջաջուռ՝ երեկ, այսօր, վաղը». hetq.am. 2023 թ․ ապրիլի 26. Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 168» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի համայնքների միություն, Ջաջուռ, Շիրակ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Տարածաշրջանի քարտեզ
- [1] Արխիվացված 2014-05-27 Wayback Machine