Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)

Սևան, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում[2][3]։

Սևան համայնք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էԳեղարքունիքի մարզ
Ներառում էՍևան քաղաք, Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր գյուղերը
ՎարչկենտրոնՍևան քաղաք
ՀամայնքապետՍարգիս Մուրադյան[1]
(05․12․2021 թ․-ից)

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Սևան համայնքը կազմված է 12 բնակավայրից՝ Գեղամավան, Գագարին, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր գյուղերից և Սևան քաղաքից, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[2]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականի դրությամբ Սևան քաղաքն ունեցել է 19200 բնակիչ[4]։ Համաձայն 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների՝ Գագարին գյուղի բնակչությունը կազմել է 1379[5], Գեղամավանում՝ 1721[5], Դդմաշենում՝ 2806[5], Զովաբերում՝ 1683[5], Լճաշենում՝ 4969[5], Ծաղկունքում՝ 901[5], Ծովագյուղում՝ 3943[5], Նորաշենում՝ 475[5], Չկալովկայում՝ 516[5], Սեյմոնովկայում՝ 253[5], Վարսերում՝ 2024[5]։

Ծանոթագրություններ խմբագրել