Սարավան

գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում

Սարավան (նախկին անվանումը՝ Թերփ), գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 35 կմ հարավ-արևելք, Դարբ գետի ափին։

Գյուղ
Սարավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքՎայոց Ձորի մարզ, Ազիզբեկովի շրջան և Շարուր-Դարալագյազի գավառ
Այլ անվանումներԴերբն
ԲԾՄ1720 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն245[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սարավան (Հայաստան)##
Սարավան (Հայաստան)
Սարավան (Վայոց ձորի մարզ)##
Սարավան (Վայոց ձորի մարզ)

Սարավան է վերանվանվել է 1956 թ.-ի փետրվարի 27-ին։ Կոչվում է Սարավան, քանի որ գտնվում է սարերի ու ձորերի մեջ։

Աշխարհագրություն

խմբագրել

Համայնքը կազմված է երեք բնակավայրերից՝ Սարավան, Սարալանջ և Ուղեձոր։ Վարչական տարածքը կազմում է մոտ 6340 հեկտար։

Սարավան գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։ Լեռնային գյուղ է, շրջափակված է գեղեցիկ անտառներով։ Համայնքի տարածքով է անցնում Երևան-Մեղրի միջպետական մայրուղին, որի հարևանությամբ գտնվում է Սարալանջ գյուղը։

Հեռավորությունը մարզկենտրոնից 35 կմ է, Վայք քաղաքից՝ 18 կմ։ Համայնքը սահմանակից է Վայոց ձորի մարզի Արտավան, Գնդեվազ և Սյունիքի մարզի Գորայք համայնքներին։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սարավանի մշտական բնակչությունը կազմել է 245, առկա բնակչությունը՝ 235 մարդ[1]։ Սարավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3]։

2024 թվականի տվյալներով այստեղ ապրում է մոտ 15-20 ընտանիք։

Տարի 1831 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 96 243 187 222 408 501 322 519 685 216 340 245[1]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Հիմնվել են նաև այգիներ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Սարավանում կան XVII դարի ավերակ եկեղեցի, XIII դարի աղբյուր-հուշարձան, 4-5 կմ հարավ-արևմուտքում՝ XIV-XIX դարերի մատուռ և XI-XVII դարերի խաչքարեր։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Վայոց ձորի մարզի մարդահամար, 2008
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 147» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 29-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 213