Տաշտուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաշտուն (այլ կիրառումներ)
Տաշտուն, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 19-20 կմ հյուսիս-արևմուտք, Տաշտուն գետի հովտում, ծովի մակարդակից 1900-2000 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 55 կմ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Շրջան | Մեղրու շրջան | ||
Գյուղապետ | Հենրիկ Գաբրիելյան | ||
Մակերես | 21,60 կմ² | ||
ԲԾՄ | 1950 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 104[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | տաշտունցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | (286) | ||
| |||
Տեշտին անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Պատմութուն խմբագրել
Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Տաշտունը հիշատակվում է Տաթևի վանքին պատկանող (X դար) գյուղերի ցուցակում։ Ուշ միջնադարում Տաշտունը եղել է գրչության կենտրոն։ Տաշտուն է անվանվել (Դաշտոն ձևով) նաև Սյունիք նահանգի Արևիք գավառի մի մասը։ Գյուղում պահպանվել է քառամույթ գնբեթավոր բազիլիկ Սբ. Ստեփանոս եկեղեցին (XVII դար)։ Շրջակայքում կան գյուղատեղիներ (Ռոմելանց, Քյիլդիզանց, XIV—XVII դդ.), խաչքարերով գերեզմանոցներ։
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Տաշտունի մշտական բնակչությունը կազմել է 104 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել հայերով[3][4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 23 | 147 | 311 | 500 | 580 | 495 | 342 | 343 | 259 | 170[5] | 104[1] |
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 76
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 40
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-04-06 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.