Բացել գլխավոր ցանկը

Ոսկետափ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Ոսկետափ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արարատ քաղաքից 5-6 կմ հյուսիս-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։

Ոսկետափ
Կոորդինատներ: 39°52′21″ հս․ լ. 44°39′16″ ավ. ե. / 39.87250° հս․. լ. 44.65444° ավ. ե. / 39.87250; 44.65444
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Մակերես22,01 կմ²
ԲԾՄ840 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4930 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+3
##Ոսկետափ (Հայաստան)
Red pog.png

Բովանդակություն

ԱնվանումԽմբագրել

Նախկինում ունեցել է Շիրազ և Շիրազանլու անվանումները։ Ոսկետափ է վերանվանվել 1991 թ-ին։

ԿլիմանԽմբագրել

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում՝ ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

 
Ոսկետափի երկաթուղային կայարան

ԲնակչությունԽմբագրել

Ըստ 2005 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 4930 մարդ։ Գյուղն ունի 1368 տնտեսություն։ Ունի 2 միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, ամբուլատորիա։

Ոսկետափի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 150 451 398 1181 2161 3338 3867 3826 4677 4700

ՏնտեսությունԽմբագրել

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 1888 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։

Տես նաևԽմբագրել

ՀղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել