Ճամբարակ

քաղաք Հայաստանում

Ճամբարակ, քաղաք Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։

Քաղաք
Զինանշան
Coat of arms of Chambarak.jpg

Edificio administrativo de Chambarak.jpg
Ճամբարակի համայնքապետարանի շենքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիք
ՔաղաքապետՎազգեն Ադամյան
Հիմնադրված է1830 թ.
Մակերես6 կմ²
ԲԾՄ>1860 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5 800[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1301–1304
Պաշտոնական կայքchambarak.am
##Ճամբարակ (Հայաստան)
Red pog.png

ԱնունԽմբագրել

1900-ական թվականների սկզբներին գյուղի կարգվիճակով բնակավայրը կոչվել է Միխայլովկա։ 1920 թվականին այն վերանվանվել է Կարմիր, իսկ 1972 թվականին՝ Կրասնոսելսկ։ 1991 թվականին այն վերանվանվել է Ճամբարակ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Լեռնային բնակավայր է, ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1860 մ է։ Քաղաքը գտնվում է Գետիկի հովտում։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 125 կմ է, իսկ մարզկենտրոն Գավառից՝ 90 կմ։

ՊատմությունԽմբագրել

Ճամբարակ քաղաքը ձևավորվել է երեք բնակավայրերի միացումից. դրանք են Կրասնոսելսկը, Վերին Ճամբարակն ու Ներքին Ճամբարակը[2]։ Կրասնոսելսկի նախկին անվանումներից են եղել՝ Միխայլովկան, Կարմիրը և Կրասնոսելսկը։ Միխայլովկա գյուղը հիմնադրվել է 1740-1785 թվականներին Ռուսաստանի՝ Սամարայի և Սարատովի նահանգներից վերաբնակեցված Մոլոկանների կողմից։

1971 թվականին Կրասնասելսկը, ներառնելով Ներքին և Վերին Ճամբարակները, ստացավ քաղաքատիպ ավանի կարգավիճակ, 1992 թվականին վերանվանվել է Ճամբարակ, իսկ 1996 թվականին՝ մարզերի ձևավորումից հետո. արդեն ստացել է քաղաքի կարգավիճակ։

Մինչև 1988-1989 թվականները բնակչության հիմնական մասը կազմել են հայերը, ռուսները (մալոկաններ), ադրբեջանցիները, քրդերը,մորդվացիներ[3]։ Շրջանում բնակվող ադրբեջանցիների հեռանալուց հետո նրանց փոխարեն վերաբնակվեցին Բաքվից, Կիրավաբադից, Սումգայիթից, Շամխորից և Ադրբեջանի այլ շրջաններից տեղահանված փախստական հայեր։

1992-1994 թվականներին տնտեսական անկման պատճառով գրեթե ողջ ռուս բնակչությունը տեղափոխվեց Ռուսաստան։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ռուս բնակչությունը հայերի հետ մասնակցել է ադրբեջանցիների դեմ ինքնապաշտպանական կռիվներին[փա՞ստ]։

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքում բնակչության հիմնական զբաղմունքն է գյուղատնտեսությունը[4]։

ՄշակույթԽմբագրել

 
Ճամբարակ

Քաղաքում կա 4 միջնակարգ դպրոց, գեղարվեստի, մանկական երաժշտական դպրոցներ։ Պատմական հուշարձաններից՝ 11-րդ և 15-16–րդ դարերի եկեղեցիների ավերակներ, 20-ից ավել տարբեր դարերի խաչքարեր։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9 
  2. Վերին և Ներքին Ճամբարակ գյուղերը կազմավորվել են Տավուշի մարզի Ներքին Կարմիր գյուղի անասնապահների կողմից։
  3. Մորդվացիները բնակվում էին Շորժա գյուղում, իսկ ադրբեջանցիները Թոխլուջա, Ջիլ, Աղբուլաղ, Գյոլքենդ և Չայքենդ գյուղերում։ Շրջանի գյուղերից է Արծվաշենը, որը Ղարաբաղյան պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։
  4. Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ