Ծաղկաշեն (Արագածոտնի մարզ)

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)

Ծաղկաշեն, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Արագածի արևելյան ստորոտին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1950 մ։

Գյուղ
Ծաղկաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԲԾՄ1950 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն644 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծաղկաշեն (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Ծաղկաշեն (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Ծաղկաշեն (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Ծաղկաշեն (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Անվանում խմբագրել

Նախկինում անվանվել է Արագածու, Թաքառլու։

Պատմություն խմբագրել

Գյուղը 1829 թվականին հիմնադրել են Ալաշկերտից և Դիադինից գաղթածները։ 1870-ական թվականներին այստեղ են բնակություն հաստատել Մուշի և Սասունի գաղթականները։

Բնակչություն խմբագրել

Ծաղկաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի Բնակչություն
1831 118 մարդ [3]
1897 427 մարդ [3]
1926 565 մարդ [3]
1939 629 մարդ [3]
1959 388 մարդ [3]
1970 457 մարդ [3]
1979 503 մարդ [3]
1989 597 մարդ [4]
2001 600 մարդ [3]
2004 596 մարդ [3]
2011 644 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային մշակաբույսերի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղի արևելյան մասում է գտնվում XII-XIII դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  4. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 712.